• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Նախկին թալանչիներից ում բռնում են, մեկը թոքախտ է, մյուսը՝ «հերոս». Սուքիասյան Բաց հարթակ. Նախկին թալանչիներից... 20:45
Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:39
Ադրբեջանում կրկին երկարաձգել են կարանտինային ռեժիմը. «Հարևաններ» Ադրբեջանում կրկին երկարաձգել են... 18:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գորիս համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. ՔԿ
Քաղաքականություն
19:1622 Դեկ, 2020

Գորիս համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշենք, որ Ա.Առուշանյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում  քննվող քրեական գործերը, նախաքննական մարմնի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ Ա.Առուշանյանը, 2017 թ. նոյեմբերից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական նպատակներով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերության կողմից, առանց պայմանագրի, ընդերքի օգտագործմամբ, կազմակերպել և ղեկավարել է առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն՝ էական վնաս պատճառելով համայնքի և հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին և ընդերքին:

Այսպես՝ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիս համայնքի ավագանու որոշմամբ այն դրել է աճուրդի, որի հաղթող է ճանաչվել իր ազգականը, որից հետո համայնքի ղեկավարի որոշմամբ և կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վերոհիշյալ հողամասն օտարվել է և գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ գրանցվել է սեփականության իրավունք: Այնուհետև 2019 թ. հունիսին Առուշանյանի նույն ազգականի անվամբ հիմնադրվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը փաստացի պատկանում է համայնքի ղեկավարին և կառավարվել ու ղեկավարվել է վերջինիս կողմից:

ՍՊ ընկերությունը, առանց լիազոր մարմնի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման, չունենալով ընդերքօգտագործման իրավունք (թույլտվություն), լեռնահատկացման ակտ, առանց ջրօգտագործման, թույլատրելի սահմանային արտահոսքերի, սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների, այլ անհրաժեշտ փաստաթղթերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության ձեռք բերման, առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության, «Ընդերքի մասին», Ջրային օրենսգրքի, Հողային օրենսգրքի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ պահանջների խախտմամբ, 2019-2020 թթ. ընթացքում Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր 10275,8 քմ, այլ անձանց պատկանող ընդհանուր 9309,8 քմ, ազգականի անվամբ հաշվառված և ևս երկու՝ ընդհանուր 9146 քմ մակերեսով հողամասերում Առուշանյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է՝ ընդհանուր 15382 քմ ծավալով ավազակոպճային լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանում, վերամշակում՝ այդ կերպ համայնքային հողային ռեսուրսներին և շրջակա միջավայրին պատճառելով 619232 ՀՀ դրամի, անձանց՝ 774198 ՀՀ դրամի,  պետությանը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված 1 մլն ՀՀ դրամի, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ ընդհանուր 15.093.587 ՀՀ դրամի վնաս: Արդյունքում՝ համայնքի և հասարակության օրինական շահերին և շրջակա միջավայրին պատճառվել է 619232 ՀՀ դրամի էական, իսկ անձանց և պետությանը՝ ընդհանուր 16.867,785 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:

Բացի այդ, Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33 մլն ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020 թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Առուշանյանը աշխատակցից, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, նրա անձնագիրը, ինչպես նաև՝ վերջինիս կնոջ ծնողներին պատկանող՝ Գորիս համայնքում գտնվող բնակարանի վերաբերյալ փաստաթղթերը, գրավադրել նշված բնակարանը, սակայն գրավի առարկան չբավականացնելու, ինչպես նաև աշխատակցի կողմից իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառով հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել:

Բացի այդ, 2020 թ. օգոստոսի 28-ին իր ընկերների հետ խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, համայնքի մի բնակչի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար ոչ վտանգավոր՝  գլխուղեղի ցնցումով՝ ուղեկցված գանգուղեղային փակ վնասվածքի, քթոսկրերի փակ կոտրվածքի, ձախ աչքի ցանցենու պերիպապիլյար այտուցի և սալջարդի, ստորին շրթունքի ձախ կեսի ներսային մակերեսի սալջարդ վերքի, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի քերծվածքի ձևով արտահայտված մարմնական վնասվածքներ:

Մասնավորապես՝ նշված օրը վերջինս իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով և հանդիպել համայնքի ղեկավարի «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ավտոմեքենային, հարկադրված շրջանցել վերջինիս, ինչը զայրույթ է առաջացրել Առուշանյանի մոտ, և նա հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ համայնքի ղեկավարի երկու ընկերները, լրացնելով միմյանց գործողությունները, բռնել են երիտասարդի ձեռքերից, իսկ Ա.Առուշանյանը նախ գլխով հարվածել է նրա քթի հատվածին, ապա՝ ձախ աչքի շրջանին, որից հետո շարունակելով խուլիգանական գործողությունները՝ հայհոյանքներ հնչեցնելուն զուգահեռ հարվածներ է հասցրել նաև նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, այնուհետև հայհոյել և քաշել-պոկել է ավտոմեքենայի համարանիշը:

Բացի այդ, Ա.Առուշանյանը համացանցի «facebook» սոցիալական կայքի իր անհատական էջում հրապարակված կոչով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, մասնավորապես՝ հասարակության և պետության անվտանգության, հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված հավաքների ազատության իրավունքի սահմանափակման պայմաններում, առանց հավաքի անցկացման համար լիազոր մարմնին գրավոր իրազեկելու և դրանով անձանց հիմնական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն ապահովելու, դիտավորությամբ փորձել է կազմակերպել ու անցկացնել հավաք, ինչը տարածվել է նաև լրատվամիջոցներով: Ըստ հրապարակման՝ համայնքի ղեկավարը Գորիս համայնքի ազգաբնակչությանը կոչ է արել 2020 թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 06:00-ին, համայնքի Գ. Տաթևացու անվան հրապարակից ավտոերթով մեկնել «Սյունիքի դարպասներ» կոչվող տարածք և արգելել ՀՀ վարչապետի մուտքը Սյունիքի մարզ, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ Ա.Առուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ80
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց 18:4722 Դեկ, 2020 Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց Իրավունք
  • Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Առուշ Առուշանյանի ձերբակալման որոշումը. նա ազատ կարձակվի 17:2522 Դեկ, 2020 Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Առուշ Առուշանյանի ձերբակալման որոշումը. նա ազատ կարձակվի Իրավունք
  • Առուշ Առուշանյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով հարուցված քրգործերը միացվել են մեկ վարույթում 16:4822 Դեկ, 2020 Առուշ Առուշանյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով հարուցված քրգործերը միացվել են մեկ վարույթում Իրավունք
  • Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է 15:5721 Դեկ, 2020 Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Սուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ 08:2318 Սեպ, 2026
  • Թռչում ենք Վիսբադեն. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից 08:1718 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը 08:0018 Սեպ, 2026
  • Հարցազրույց Տիգրան Խաչատրյանի հետ 22:0017 Սեպ, 2026
  • ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել, որևէ անօրինական որոշում չի կայացրել. Հովակիմյան 21:5717 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 21:5017 Սեպ, 2026
  • Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին 21:4817 Սեպ, 2026
  • Կիկոսի մահի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր գործելաոճը չէ. վարչապետ 21:4417 Սեպ, 2026
  • Ներդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալ 21:3417 Սեպ, 2026
  • Ձեր պաշտոնը ենթադրում է պետական մտածողություն, ոչ թե թալանի արդարացում. Մանավազյանը՝ Մխիթարյանին 21:2117 Սեպ, 2026
  • Արտաքին անվտանգության ապահովման համար կարևորագույն կոմպոնենտ է միջազգային լեգիտիմությունը. վարչապետ 21:1617 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 |Գազից ու Տիգրանաշենից՝ մինչև ռազմաբազա ու COP․ Փաշինյանի անդրադարձը 21:0017 Սեպ, 2026
  • Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին 20:5817 Սեպ, 2026
  • Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը պետք է սովորի, ուրեմն թող պետական համակարգում չաշխատի. Փաշինյան 20:5317 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4917 Սեպ, 2026
  • Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում 20:4417 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:3917 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը 20:3517 Սեպ, 2026
  • Մոշի առաջին մեծ այգին՝ Խաշթառակում 20:3117 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 17. 2026 20:2317 Սեպ, 2026
  • Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի նախագահին և Հորդանանի թագավորին 20:1617 Սեպ, 2026
  • Բահրեյնի Թագավորությունը հայտարարել է համակեցության և հանդուրժողականության խթանման մրցանակի հայտերի ընդունման մասին 20:0817 Սեպ, 2026
  • Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հրաժարական է տվել ընտրություններում իշխող աջակողմյան կուսակցության պարտությունից հետո 20:0217 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:5417 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունը 19:4817 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի հաստատումը «ոչ բարեկամական գործողություն» է. Պեսկով 19:4417 Սեպ, 2026
  • «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք 19:3317 Սեպ, 2026
  • Բուժառուների անվտանգությունը՝ կարևոր սկզբունք 19:2117 Սեպ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի արտահանման ցուցանիշները 19:0317 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Զենքի մատակարարման շուկաները Հայաստանի համար փակ էին 2 պատճառով. վարչապետ | 17.09.2026 19:0017 Սեպ, 2026
  • Հայ-ամերիկյան առաջին կոնֆերանսը՝ նվիրված Սարոյանի ժառանգությանը 18:5017 Սեպ, 2026
  • Վանաձորը պատրաստվում է Անկախության 35-ամյակի միջոցառումներին 18:3917 Սեպ, 2026
  • Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը 18:2717 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր 18:1517 Սեպ, 2026
  • Թյուրքական աշխարհն է մեր ընտանիքը, ուրիշ ընտանիք մենք չունենք. Ալիև 18:0117 Սեպ, 2026
  • Կմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը 17:5317 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտում․ հանդիպում ՀԲ ներկայացուցիչների հետ 17:4717 Սեպ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 17:3417 Սեպ, 2026
  • 13-րդ Բերքի տոնը՝ գյուղական համ ու հոտով 17:2917 Սեպ, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 17:1817 Սեպ, 2026
  • Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից 17:1017 Սեպ, 2026
  • Չենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Շոյգու 17:0617 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Պաշտոնյայի աշխատավարձը կվերանայվի․ բարձր կատարողականի դեպքում վարձատրությունը կաճի 17:0017 Սեպ, 2026
  • 175 հայց՝ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր հայցագնով. Աննա Վարդապետյանն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում 16:5817 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը 16:5217 Սեպ, 2026
  • Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության կարիք ունի. Գյուլեր 16:4817 Սեպ, 2026
  • Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ 16:3717 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3017 Սեպ, 2026
  • Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:2417 Սեպ, 2026
  • 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել են 16:1917 Սեպ, 2026
  • Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգները 16:1217 Սեպ, 2026
  • ՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում․ Արփինե Սարգսյանը մասնակցել է բացման արարողությանը 16:0417 Սեպ, 2026
  • Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով 15:5617 Սեպ, 2026
  • Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա. Զելենսկի 15:4117 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 15:3917 Սեպ, 2026
  • Բենինի և Ռուանդայի հետ դիվանագիտական ու ծառայողական անձնագրերով վիզայի պահանջի վերացման համաձայնագրեր կստորագրվեն 15:2817 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 15:1917 Սեպ, 2026
  • Թեհրանը կարևորում է Պեկինի հետ հաստատած ռազմավարական գործընկերությունը. Արաղչի 15:1117 Սեպ, 2026
  • ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով 15:0417 Սեպ, 2026
  • Ընտրության օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո. ԿԸՀ նախագահ 15:0217 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Վարչապետն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման հարցին և այլընտրանքներին 15:0017 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել 14:5717 Սեպ, 2026
  • Իջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այն 14:4817 Սեպ, 2026
  • Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 14:4117 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը «Ազգային անվտանգության դոկտրինի հայեցակարգը և գործնական կիրառումը» աշխատաժողովին ներկայացրել է դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները 14:3717 Սեպ, 2026
  • Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահ 14:3517 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3017 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա 14:2317 Սեպ, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 994 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1417 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը 13:5817 Սեպ, 2026
  • COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան 13:4817 Սեպ, 2026
  • Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 13:4217 Սեպ, 2026
  • Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 13:3517 Սեպ, 2026
  • Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը 13:3317 Սեպ, 2026
  • 75 հազար և ավելի բնակչությամբ համայնքի ղեկավարների աշխատավարձը լինելու է մոտավորապես 1.2 մլն դրամ. Դավիթ Խուդաթյան 13:2017 Սեպ, 2026
  • 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում. Փաշինյան 13:1217 Սեպ, 2026
  • Պետք է ՀՀ-ում չսովորող պաշտոնյա չլինի. վարչապետ 13:0617 Սեպ, 2026
  • Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք 12:4717 Սեպ, 2026
  • Սոցիալական կրեդիտների շրջանակը կընդլայնվի. քաղաքացիները կկարողանան հարկերից գումար ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին 12:4617 Սեպ, 2026
  • Թրամփը Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը բնութագրել է որպես «թշնամական գործողություն» 12:4317 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3217 Սեպ, 2026
  • Հայաստանում բացվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակը 12:2017 Սեպ, 2026
  • Գալուզինն ու Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան օրակարգի արդիական հարցեր 12:1917 Սեպ, 2026
  • Անտոն Քոչինյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 12:1317 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը 12:0617 Սեպ, 2026
  • Այսօր աշխարհի բոլոր զենքի շուկաները բաց են ՀՀ-ի համար. Փաշինյան 12:0017 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0017 Սեպ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք են կիրառել ու երիտասարդի ձեռքից վերցրել են ատրճանակը՝ կանխելով հետագա զարգացումները 11:5717 Սեպ, 2026
  • Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին 11:5117 Սեպ, 2026
  • Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան 11:3717 Սեպ, 2026
  • ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին 11:3617 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Էդմոնդո Չիրիելլին քննարկել են ՀՀ-ի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3317 Սեպ, 2026
  • Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ 11:2817 Սեպ, 2026
  • Կառավարությունը հավանություն տվեց 1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծին 11:2617 Սեպ, 2026
  • Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերը. Գյուլեր 11:2017 Սեպ, 2026
  • Ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը. Փաշինյան 11:1517 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ 11:1217 Սեպ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0017 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն են տեղի ունեցել 10:5817 Սեպ, 2026
  • Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ իքս պահի որոշում կայացրինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից. Փաշինյան 10:4317 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015