Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Новое время ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ Ուկրաինա այցելելուց առաջ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան պետք է որոշի իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում՝ ներկայացնում է РИА Новости-ն:
Ըստ Կուլեբայի՝ «դա բխում է հենց Տիխանովսկայայի շահերից»:
«Ուկրաինա հասնելուն պես լրատվամիջոցների առաջին հարցը կլինի. «Ո՞ւմն է Ղրիմը»: Եվ ցանկացած անորոշ պատասխան կուղղվի Տիխանովսկայայի դեմ»,- ասել է նախարարը: