Ավելի քան 300 նիգերիացի դպրոցականներ, որոնք անցյալ շաբաթ առևանգվել էին դպրոցի վրա «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման հարձակման հետևանքով, ազատ են արձակվել: Նրանց ժամանումը Կացինա նահանգ վերածվել է տոնի՝ հայտնում է Associated Press-ը:
Տղաներին առևանգել էին դեկտեմբերի 11-ի գիշերը Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գործող միջնակարգ դպրոցից:
Նահանգապետն Associated Press-ին ասել է, որ փրկագին չի վճարվել տղաների ազատությունը ապահովելու համար: Նա նաև նշել է, որ մինչև իրենց ընտանիքներ վերադառնալը տղաները բժշկական ստուգման կենթարկվեն:
Առևանգման պատասխանատվությունը ստանձնած «Բոկո Հարամ» ջիհադիստ ապստամբների առաջնորդն էլ հայտարարել է, որ հարձակվել են դպրոցի վրա, քանի որ կարծում են, որ արևմտյան կրթությունը հակաիսլամական է: