• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը լուռ էր, երբ Քոչարյանն ու Սարգսյանը ՀՀ-ն մատուցում էին ՌԴ-ին. Բլեյան Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը... 20:41
Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 20:27
Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական գործընկերություն են հաստատել. «Հարևաններ» Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական... 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ․ ՀՀ ՄԻՊ
Իրավունք
09:0617 Դեկ, 2020

Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 

«1. Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի նկատմամբ, տալ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված սպառնալիքներ, անել վիրավորական ու ատելություն բորբոքող արտահայտություններ:

2. Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական միջոցառման ընթացքում ունեցել է Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված համակարգային ատելությամբ ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով լի հրապարակային ելույթ:

Ընդ որում՝ նույն միջոցառման ժամանակ Հայաստանի ողջ ժողովրդի կյանքին ուղղված ավելի բացահայտ սպառնալիքներով, Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների ու այն իրականացնողների փառաբանումով ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահը:
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր նույն օրվա հրապարակային հայտարարությամբ արդեն իսկ ներկայացրել է այդ երկու ելույթների խիստ վտանգավոր հետևանքները ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգի համար անգամ:

3. Դատապարտելի է հատկապես այն, որ այդ ելույթներից հետո նույնական ձևակերպումներով ելույթ Ադրբեջանի նախագահն ունեցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների ներկայությամբ, այսինքն՝ արդեն ոչ թե ներքին, այլ միջազգային լսարանի համար, այն է` միջազգային գործիչների հետ 2020 թվականի դեկտեմբերի 12-ի հանդիպման ընթացքում:
 
4. Ադրբեջանի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ելույթը լի է հայատյացությունն ու թշնամանք հրահրող արտահայտություններով, հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների բացահայտ սպառնալիքներով:
 
Մասնավորապես, նա այդ ելույթի Հայաստանին վերաբերող մասում նշել է. «Եթե հայկական ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի, մենք նրա գլուխը երկաթե բռունցքով կջարդենք»: Ընդ որում՝ դա արվել է՝ հատուկ հղում անելով Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական միջոցառման ընթացքում Ադրբեջանի նախագահի ելույթին:
 
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև. «Այնպիսի պատասխան տվեցինք, որ Հայաստանի բանակը և կարելի է ասել հայկական պետությունը ոչնչացրինք։ Հայ ազգայնականների այսպես կոչված «Արցախի» երազանքները ցրիվ տվեցինք»:

5. Այդ նույն ելույթում օգտագործվել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիությամբ խորքային, այդ թվում՝ կրոնական հիմքով ատելություն գեներացնող արտահայտություններ:
 
6. Ադրբեջանի նախագահն, այնուհետև, 2020 թվականի դեկտեմբերի 12-ի նույն ելույթում նշում է, որ Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված իր բացահայտ սպառնալիքները Հայաստանին պետք է փոխանցի միջազգային հանրությունը և այդ ամենը նա անում է միջազգային գործիչների ներկայությամբ ու այն էլ հրապարակային ելույթով:
 
7. Ատելություն ու թշնամանք սերմանող ձևակերպումներն Ադրբեջանի նախագահի նախորդ հրապարակային խոսքերի ու ելույթների ակնհայտ շարունակությունն են: Օրինակ՝ մի դեպքում նա հայտարարել է, թե «Հայաստանն արժեք չունեցող երկիր է: Դա գաղութ է, արտասահմանից ղեկավարվող տարածք»: Մեկ այլ դեպքում հայերին անվանել է վայրի գազաններ ու գիշատիչներ:

Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող ելույթներում անընդհատ խոսվում է «հայկական ֆաշիզմի» մասին ու դա արվում է հայ ժողովրդին ակնհայտ վիրավորանք հասցնելու և Ադրբեջանի ժողովրդի մեջ հայերի նկատմամբ ատելություն բորբոքելու նպատակով:
 
8. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, հավաքագրված ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանի նախագահի նման ելույթներից հետո ադրբեջանական լրատամիջոցներն ու սոցիալական մեդիան համատարած լցվում են նույնատիպ ձևակերպումներով՝ ատելությամբ ու թշնամանքով ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայ ժողովրդի հանդեպ առհասարակ:
 
9. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ հենց այս կերպ, հենց նման ելույթներն են տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ, անպատժելիության բացահայտ խրախուսում ու պետական ամենաբարձր մակարդակով այդ ամենին աջակցություն:
 
Հայասպանության համար հերոսացման պետական մակարդակով խրախուսումն Ադրբեջանում այն աստիճանի է հասել, որ անգամ այդ երկրի մարդու իրավունքների հանձնակատարը (Օմբուդսման) Եվրոպական Միության անդամ երկրում 2004 թվականին հայ զինվորականին գիշերը կացնով դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովի մասին հրապարակայնորեն հայտարարել է, որ նա պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար:
 
10. Նման ելույթներն են ուղիղ պատճառ այն բանի, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ:
 
11. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետների կողմից նշված դաժան հանցագործությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպես ոգեշնչման աղբյուր, բացարձակ նույնությամբ օգտագործում են այն արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը: Այս ամենն ամրագրված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած իրական ու կոնկրետ ապացույցներով:
 
12. Ուստի, Ադրբեջանի նախագահի նշված ելույթներն ուղղակիորեն հաստատում են պատերազմական և մարդկության դեմ ուղղված այն հանցագործություններն ու դաժանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերը 2016 թվականի ապրիլ, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում ու այլ ժամանակահատվածներում կատարել են ու մինչ օրս շարունակում են կատարել:
 
Այս ելույթները նաև հաստատում են, որ միջազգային քրեական իրավունքով նախատեսված այդ արարքներն ադրբեջանական կազմակերպված պետական քաղաքականության արդյունք են, որոնցով հստակ ապացուցվում է Արցախում էթնիկ զտումների ու ահաբեկչական մեթոդներով ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:
 
13. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի նախագահի՝ հայ ժողովրդին ուղղված վիրավորանքներով լի ու թշնամանք քարոզող ելույթը 2020 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել միջազգային գործիչների ներկայությամբ ու զարմանալիորեն դրանից հետո նա չի արժանացել այդ գործիչներից որևէ մեկի դատապարտման կամ անգամ նույնիսկ անհամաձայնության:
 
14. Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ատելության ու թշնամանքի քարոզի նկատմամբ միջազգային հանրության հենց նման դատապարտելի անտարբերությունն է այն գլխավոր նախապայմաններից մեկը, որ հանգեցրել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ համակարգային ու լայնածավալ խոշտանգումների ու դաժանությունների:
 
15. Նման ծայրահեղ վտանգավոր երևույթները պետք է պարտադիր արժանանան միջազգային համաշխարհային հանրության խիստ դատապարտմանը: Պետք է նկատի ունենալ, որ այս ամենը ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու խաթարում մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային ողջ համակարգը։
 
16. Անպատժելիությունն առաջ է բերում նոր դաժանություններ ու խոշտանգումներ:
 
17. Միջազգային համաշխարհային հանրությունն ու, հատկապես, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է ապացուցեն, որ տեր են իրենց կոչմանն ու առաքելությանը, որ դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց իսկ սահմանած միջազգային կանոններին:
 
18. Սույն հայտարարությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը մարդու իրավունքների համար ծայրաստիճան վտանգավոր այս երևույթներին պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի կյանքի, սեփականության ու մյուս իրավունքների ամենակոպիտ խախտումները, գերեվարության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու դաժանությունների իրական պատճառներն ու նպաստող պայմաններն արձանագրելու, վերլուծելու ու միջազգային հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությամբ:
 
Դա պայմանավորված է նաև նրանով, որ այդ խախտումներն ունեն երկարատև կամ ցմահ բացասական հետևանքներ դրանց զոհերի համար (ցմահ հաշմանդամություն, ֆիզիկական և հոգեկան երեկարատև ազդեցությամբ տառապանքներ խոշտանգումների զոհերին ու նրանց ընտանիքներին և այլն)»:
 

Դիտումների քանակ72
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Սպայկա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 51 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:5922 Հլս, 2026
  • «Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ 00:3922 Հլս, 2026
  • Հարավային Կովկասն ավելի կարևոր է դառնում որպես Եվրոպան Ասիային կապող օղակ. Մերցը՝ Ալիևին 00:2322 Հլս, 2026
  • Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ 00:0622 Հլս, 2026
  • Օձի կծելը սիրահարվելու, հետապնդելու, մուռ պահելու հետ կապ չունի. քանի դեպք է գրանցվել 23:4121 Հլս, 2026
  • Ընդգծվել է ՀՀ հանձնառությունը՝ ձևավորելու մրցունակ, ներառական և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսական համակարգ 23:2221 Հլս, 2026
  • Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ 23:0021 Հլս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՄ-ում Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցչի հետ 22:3921 Հլս, 2026
  • Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ 22:2721 Հլս, 2026
  • Հրդեհ Նազարբեկյան թաղամասում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ 22:1521 Հլս, 2026
  • Վահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումը 22:0421 Հլս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից 21:5721 Հլս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 21:4521 Հլս, 2026
  • ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները 21:4221 Հլս, 2026
  • Որոշում եմ կայացրել վերցնել պատգամավորի մանդատը և դադարեցնել Վեդի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները․ Գարիկ Սարգսյան 21:2621 Հլս, 2026
  • «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ քաղաքապետարան 21:2221 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Երևանում հողերի ապօրինի օտարմանը մասնակցել է Արեյանը, Վանաձորում՝ Ասլանյանը 21:0021 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 21. 2026 20:5921 Հլս, 2026
  • Էնդոուրոլոգիան ու Հայաստանը 20:5521 Հլս, 2026
  • Թրամփը հյուրընկալել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին 20:5121 Հլս, 2026
  • Յուլիս 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4621 Հլս, 2026
  • Վանաձորը՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ խոշորացված համայնք 20:3921 Հլս, 2026
  • Թուրքիան ստացել է ASEAN-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ 20:3221 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 20:2721 Հլս, 2026
  • Բաքվում կայացել է Գերմանիայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում. Ալիև 20:2221 Հլս, 2026
  • Դատվածություն ունեցող միգրանտներին կարգելվի բնակվել Ռուսաստանում 20:1321 Հլս, 2026
  • Մոսկվան Քիշնևին մեղադրել է դիվանագիտական նորմերը խախտելու համար 20:0721 Հլս, 2026
  • «Վանաձոր 200». քաղաքի ինքնությունը՝ արվեստի լեզվով 19:5721 Հլս, 2026
  • Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական գործընկերություն են հաստատել 19:4621 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը ընդլայնում է անվտանգային աջակցությունը ՀՀ-ին. Ներկայացուցիչների պալատը նախագիծ է ընդունել 19:3221 Հլս, 2026
  • Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ 19:2121 Հլս, 2026
  • 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում 19:1221 Հլս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ 19:0121 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | 1.4 մլն դրամ ընտրակաշառք Դավիթ Ղազինյանից. քրվարույթի նյութերը դատարանում են 19:0021 Հլս, 2026
  • «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿ 18:5321 Հլս, 2026
  • Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ամփոփվել է փրկարարական ծառայողների վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը. ՆԳՆ ՓԾ 18:4221 Հլս, 2026
  • Ռուսաստանը շարունակում է պատերազմը՝ թույլ չտալու, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայվեն. Պեսկով 18:2921 Հլս, 2026
  • Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ աղջիկների մասնակցությամբ միջադեպի մասին 18:1721 Հլս, 2026
  • Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով 18:0921 Հլս, 2026
  • ՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներին 17:5921 Հլս, 2026
  • Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն 17:4221 Հլս, 2026
  • Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն․ Արթուր Մարտիրոսյան 17:2921 Հլս, 2026
  • Մեղադրյալի աթոռին են Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցներ՝ կաշառքի ու խաբեության համար 17:2121 Հլս, 2026
  • Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին 17:1321 Հլս, 2026
  • Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը 17:0621 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Գումարը վերցնում է, ժպիտ է հայտնվում դեմքին. կաշառքի դեպք՝ Վանաձորի համայնքապետարանում 17:0021 Հլս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 16:5421 Հլս, 2026
  • Քննչական կոմիտեն համալրվել է 35 քննիչով 16:4221 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն հրապարակեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների անունները 16:3221 Հլս, 2026
  • Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄ 16:2921 Հլս, 2026
  • Նյու Դելիում հազարավոր ցուցարարներ պահանջում են Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 16:1921 Հլս, 2026
  • Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփեց մանդատների բաշխումը 16:1021 Հլս, 2026
  • ՀՀ ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային հանդիպմանը 16:0221 Հլս, 2026
  • Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի անընդհատ ապակուն բախվելու տրամաբանությունից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:5321 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:4421 Հլս, 2026
  • Վանաձորի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար. համայնքին պատճառվել է 24,8 մլն դրամի գույքային վնաս 15:3321 Հլս, 2026
  • Վենետիկի ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել են Հայաստան-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները 15:2421 Հլս, 2026
  • Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Երևանի նախկին փոխքաղաքապետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 15:1121 Հլս, 2026
  • Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ 15:0221 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Ընթանում է ԿԸՀ նիստը. ովքեր են հրաժարվել, ովքեր կստանան պատգամավորի մանդատ 15:0021 Հլս, 2026
  • Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում 14:4421 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել 14:2721 Հլս, 2026
  • Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար 14:0321 Հլս, 2026
  • Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 13:4621 Հլս, 2026
  • Հուլիսի 21-26-ը հանրապետությունում կդիտվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Հիդրոմետ 13:3221 Հլս, 2026
  • Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը 13:2221 Հլս, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել 13:1621 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան. Իսպանիա, Պորտուգալիա արտահանում չունենք. Պապոյան 13:0021 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը սկսել է ձևավորել իր կաբինետը 12:5921 Հլս, 2026
  • ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս Պետրոսյան 12:4921 Հլս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին 12:4421 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները 12:2921 Հլս, 2026
  • 6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 12:1421 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները 12:0321 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը 11:5321 Հլս, 2026
  • Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում 11:3721 Հլս, 2026
  • Նիկարագուայում այլևս ընտրություններ չեն անցկացվի, որ ընդդիմությունը չգա իշխանության. Օրտեգա 11:2321 Հլս, 2026
  • Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները 11:0821 Հլս, 2026
  • Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը. Փաշինյան 10:5321 Հլս, 2026
  • Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C 10:4421 Հլս, 2026
  • Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս 10:1321 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության. Պապոյան 10:0021 Հլս, 2026
  • Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք 09:3821 Հլս, 2026
  • «Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ 09:2621 Հլս, 2026
  • Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին 09:1921 Հլս, 2026
  • Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը 08:5821 Հլս, 2026
  • Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան 08:3121 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2721 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0321 Հլս, 2026
  • ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը 00:2921 Հլս, 2026
  • 62 մլն դրամ արժողությամբ ճանապարհաշինական ծրագիրը մոտենում է ավարտին Արաքսում 00:0921 Հլս, 2026
  • Վարդենիսում քննարկվել են համայնքի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները 23:5120 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.07.2026 23:3620 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ 23:2020 Հլս, 2026
  • «Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերին 23:0920 Հլս, 2026
  • Ծորակի ջրով դեղ է խմել, է՛լ ավելի վատացել. աղիքային վարակի 2-րդ դեպքը Բյուրեղավանում վերջին 3 ամսում 22:5320 Հլս, 2026
  • Հանդիպել են դեսպան Բալայանն ու Նամյուղի քաղաքապետը․ անդրադարձ է կատարվել Վալոնիայի հետ երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին 22:3620 Հլս, 2026
  • Յուլիս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:2620 Հլս, 2026
  • Մտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ 22:1420 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը խոստանում է մեծ փոփոխություններ 21:4720 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015