Հունաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել երկու հույն մահմեդականի հարցով, որոնք լրտեսել են Թուրքիայի համար՝ տեղեկացնում է greekcitytimes-ը:
Մեղադրյալներից մեկը 56-ամյա նավի խոհարար է Հռոդոսից, մյուսը՝ Հռոդոսում Թուրքիայի հյուպատոսության 35-ամյա քարտուղարը:
Քարտուղարի տանը ոստիկանության խուզարկությունից հետո հայտնաբերվել և առգրավվել են նոութբուք և երեք բջջային հեռախոս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խոհարարը հսկողության տակ է եղել անցյալ օգոստոսից: Թուրքիայի հյուպատոսության քարտուղարի հետ համագործակցելիս նա լուսանկարել է Հունաստանի զինուժի՝ Էգեյան ծովում իրականացրած օպերացիաներն ու հունական ռազմանավերը և լուսանկարները հանձնել թուրքական հյուպատոսարանի աշխատակցին։