Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող նախագահի 18 թեկնածուի՝ կիրակի հաղորդել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Ղրղզստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են հունվարի 10-ին: Մինչև նոյեմբերի 15-ը ԿԸՀ-ն ստացել էր 65 թեկնածուի դիմում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախկինում մերժել էր 12 թեկնածուի գրանցումը` դեռևս չավարտված դատական գործերի և պետական լեզվի իմացության մակարդակի վկայականների բացակայության պատճառով, ևս 32 թեկնածու հրաժարվել էր մասնակցել ընտրություններին: Մեկ թեկնածուի վերադարձրել են ստորագրության ցուցակները` ընտրողների ստորագրությունների անբավարար քանակի պատճառով, երկու ցուցակներ անվավեր են ճանաչվել:
Դեկտեմբերի 11-ին Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը օրենք է ստորագրել հանրապետությունում կառավարման ձևը որոշելու համար հանրաքվե անցկացնելու մասին: Որոշվել է նաև հանրաքվեն անցկացնել հունվարի 10-ին՝ արտահերթ նախագահական ընտրություններին զուգահեռ: