«Շիրակի» մամուլի ծառայությունը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է թիմի լուսանկարը հանդերձարանից՝ կից գրելով.
«Տարվա վերջին հանդիպումը պարտավոր էինք հաղթել հանուն մեր երկրպագուների: Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ...
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Շիրակ» խաղում միմյանց դեմ մրցել են «Փյունիկը» և «Շիրակը»:
Գյումրեցիները 2 անպատասխան գնդակ են ուղարկել երևանյան թիմի դարպասը։