Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները նաև ԱՄՆ-ի հետ և այս երկրում նույնպես նոր դեսպան է նշանակել: Այդ պաշտոնը կզբաղեցնի Մուրաթ Մերջանը, որը մինչև վերջերս Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանն էր Տոկիոյում՝ գրում է Ermenihaber-ը։
Մերջանն ավարտել է ԱՄՆ-ի Ֆլորիդա համալսարանի ինֆորմատիկայի բաժինը։ Դոկտորականը պաշտպանել է Քլիվլենդի պետական համալսարանում։ Ներկայիս Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։ Մերջանը եղել է Թուրքիայի 22-րդ և 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, 2002-2007 թթ․ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպական արևմտյան միության անվտանգության և պաշտպանության ասամբլեայի Թուրքիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է նաև Թուրքիայի մեջլիսի արտաքին հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Մերջանը 2011-2014 թթ․ նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների փոխնախարար, 2014-2017 թթ․՝ Համաշխարհային էներգետիկ խորհրդում թուրքական ազգային կոմիտեի նախագահ, իսկ 2017-ից մինչև այսօր Ճապոնիայում Թուրքիայի դեսպանն է։