Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 5-ին Լուկաշինի փողոցից բերման է ենթարկվել 51-ամյա Գագիկ Զ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն` տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: