«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է:
Ծառուկյանը ԱԱԾ մուտք գործելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ կանչվել է ընտրակաշառք բաժանելու գործով:
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին ընտրողներին 10-հազարական դրամ կաշառք տալուն աջակցելու համար: