Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Վիեննայի Coop Himmelb (l) au ճարտարապետական բյուրոյի դեմ Սևաստոպոլում օպերային թատրոն կառուցելու ծրագրերի համար՝ հայտնում է ավստրիական Kurier թերթը: «Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում» օպերային թատրոն կառուցելու ծրագրերի հետ կապված Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է պատժամիջոցներ կիրառելու մասին»,- գրում է պարբերականը:
Միաժամանակ ճարտարապետ Վոլֆ Պրիքսը հանգիստ է արձագանքել այս լուրին: Նա ասել է, որ նախընտրում է օպերա կառուցել ատոմակայանի կամ զորանոցների փոխարեն: Ճարտարապետն առաջին անգամ չէ, որ ընդգծում է, թե ԵՄ-ն պատժամիջոցներ չի նախատեսում Սևաստոպոլում մշակութային օբյեկտի կառուցման համար: