Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդը ուրբաթ՝ դեկտեմբերի 4-ին, ընտրվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղար: Նա առաջին կինն է, որը ղեկավարելու է այդ կազմակերպությունը: Գերմանիայի ներկայացուցիչ Վիլհելմ Հյոնկը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար էր 1993-1996 թվականներին՝ գրում է DW-ն:
Պաշտոնական Բեռլինը պատրաստ է աջակցել Շմիդին՝ շեշտել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը: Նա ավելացրել է, որ չի կարող պատկերացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի «ավելի լավ թեկնածու» և ընդգծել է Շմիդի նկատմամբ «մեծ վստահությունը»:
2016-ի սեպտեմբերից Շմիդը աշխատել է որպես Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գլխավոր քարտուղար: Ի թիվս այլ գործերի՝ նա մասնակցել է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ ԵՄ բանակցություններին:
ԵԱՀԿ-ն համախմբում է 57 երկիր Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից: Կազմակերպության շտաբը և քարտուղարությունը գտնվում են Վիեննայում: Շվեյցարացի Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար էր 2017-ի հուլիսից մինչև 2020-ի հուլիս: Մի շարք պետություններ դեմ էին նրա մանդատի երկարացմանը: