Սոթբի աճուրդում 69,300 ֆունտ ստեռլինգով վաճառվել է 17-րդ դարի հայերեն ավետարան, որ մագաղաթից է և ձեռագիր նկարազարդումներով։
Գեղեցիկ նկարազարդված ավետարանի սրբապատկերներն ու զարդարանքները զարմանալիորեն նման են Բալթիմորի Ուոլթերս արվեստի պատկերասրահում պահվող ձեռագրին, որը գրել է դպիր Մելքոնը և նկարազարդել է Հովհաննեսը 17-րդ դարի սկզբին: