• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետի հրաժարականը հիմա ոչ միայն խնդիրը չի լուծի, այլև նորանոր խնդիրներ կառաջացնի կառավարման և օրենսդիր համակարգում. Արամ Սարգսյան
Քաղաքականություն
15:2301 Դեկ, 2020

Վարչապետի հրաժարականը հիմա ոչ միայն խնդիրը չի լուծի, այլև նորանոր խնդիրներ կառաջացնի կառավարման և օրենսդիր համակարգում. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Ինչ անել ու ինչ չանել
 
Իրավիճակը այնպիսին է, որ ամեն բառ ու միտք կարող են նոր լարման հետևանք դառնալ, հետևաբար պետության պահպանությանը խնամքով վերաբերվելու ձգտումից ելնելով՝ որոշեցի վերադառնալ հոդվածի ժանրին, առավել ևս, որ խնդիրս ոչ թե հակադրվելն է, այլ համախմբելը։
Եվ ուրեմն... Ինչո՞ւ պարտվեցինք:
 
«Մեր ընտրությունը վատի ու շատ վատի մեջ է, որովհետև աշխարհը մեզ չի ընկալում». այս մտքի հեղինակը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն է, և թե փուլային ու փաթեթային, թե Մեղրիի փոխանակման, թե Մադրիդյան ու Լավրովյան տարբերակով խնդրի լուծումը ազատագրված տարածքների հանձնումով էր: Դա այսօր կատարված փաստ է։ Ռազմական ճանապարհով մեզ պատվաբեր ստատուս քվոն պահելը հնարավոր էր միայն բանակին ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ տրամադրելու միջոցով։ Մենք պարտվել ենք, որովհետև 5 անգամ ավելի քիչ ենք ֆինանսավորել մեր բանակը, քան հակառակորդը: Քիչ գումար ենք հատկացրել, որովհետև ավելի փոքր բյուջե ենք ունեցել:
 
Ավելի փոքր բյուջե ենք ունեցել, որովհետև ի տարբերություն հակառակորդի՝ չենք օգտագործել մեր բնական ռեսուրսները: Չենք օգտագործել, որովհետև համարել ենք, որ ռիսկեր կան ու գերադասել ենք, որ այդ ռիսկը կիսի միայն սահմանին կանգնած զինվորը ինքնաձիգով, անորակ զրահաբաճկոնով ու մետաղական սաղավարտով... Այս ամենին գումարվել են եղած ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը և մեր ռազմավարական գործընկերոջ ու հակառակորդի մոտեցումների համընկումը: Ի հետևանս՝ ունենք փաստաթուղթ, որը ստորագրած կառավարությունը շատ օրինաչափ պատճառներով այլևս չի կարողանում հետպատերազմյան գործընթացները տնօրինել։
 
Ինչպե՞ս հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը։ Վարչապետի հրաժարականը հիմա, իմ կարծիքով, ոչ միայն խնդիրը չի լուծի, այլև նորանոր խնդիրներ կառաջացնի կառավարման և օրենսդիր համակարգում, ու, ընդհանրապես, ցանկացած նոր վարչապետ ստիպված է լինելու իրականացնել փաստաթղթի ոչ պոպուլյար դրույթները, ինչը արդեն ստորագրված է և շատ արագ հեղինակազրկվելու է` չարդարացնելով հանրային սպասումները։ Արդյունքում՝ մենք կորցնելու ենք ևս արժեքավոր մեկին, որի շռայլության իրավունքը, իմ կարծիքով, չունենք։ Հետևաբար գտնում եմ, որ գործող վարչապետը պետք է օր առաջ ներկայացնի ներքաղաքական ճգնաժամի լուծման ժամանակացույցը ու հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնաժամկետը խելամիտ ժամանակահատվածի համար։ Միայն այդ դեպքում է, որ կառավարության նոր անդամների նշանակումը արդյունք կարող է տալ, և այդ մարդիկ կընկալվեն հասարակության համար։
 
Մինչ արտահերթ ընտրություններն ընկած ժամանակահատվածում առաջացած խնդիրները պարտադիր պետք է քննարկվեն Անվտանգության խորհրդում, որտեղ մշտապես պետք է հրավիրված լինեն ՀՀ նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ստորագրված փաստաթղթի և Արցախի հարցի բանակցային խնդիրները ԱԳՆ-ին զուգահեռ, ԱԽ-ով պետք է լիազորել ՀՀ նախագահին, որ թե կարգավիճակով, թե մասնագիտական ունակությամբ, թե կապերով ունակ է նման խնդիրների լուծման։ Ազգային ժողովը պետք է հնարավորինս կարճ ժամկետում իրականացնի ընտրական օրենսդրության բարեփոխում և ընտրական գործընթացներում ներգրավված անհատների կադրային փոփոխություն։
 
Ի՞նչ պետք է անի կառավարությունը մինչև ընտրությունները:
 
Պատերազմի վերսկսվելը բացառված չէ: Հակառակորդը ավելի բարենպաստ դիրքային պայմաններում է, իր բանակն էլ հաղթողի հոգեվիճակում, օրինաչափ է, որ իրենք ցանկացած տեղում փորձելու են ստանալ ավելին և դիմելու են սադրանքների։ Հետևաբար մեր թիվ 1 խնդիրը անվտանգությունն է և ապագա պատերազմին պատրաստ լինելը։ Պետության բյուջեն ու տնտեսությունը պետք է ամբողջությամբ դրվեն ռազմական ռելսերի վրա, պետք է դադարեցվի հաստատված և ոչ ռազմական նշանակության ճանապարհաշինությունը (այսքան տարի երթևեկել էինք վատ ճանապարհներով, էլի կերթևեկեինք, միայն այսպիսի կորուստներ ու պարտություն չունենայինք), և ազատված ամբողջ գումարն ուղղվի հարվածային և հետախուզական անօդաչու ժամանակակից սարքերի գնմանը։ Քանակի և տեսակի ընտրությունը հետախուզության ու ռազմատեխնիկական մասնագետների խնդիրն է։ Իմ բարեկամ և փորձառու գեներալները պնդում են, որ 100 անօդաչու սարքը անգամ լուրջ նշանակություն կարող է ունենել։ Բոլոր տեսակի հավելավճարները, պետության ունեցած ռեզերվային միջոցները և բյուջեով նախատեսված ու չծախսված միջոցները ուղղել ամերիկյան արտադրության անօդաչուների դեմ պայքարող, մեծ էֆեկտիվության ռադիոլոկացիոն սարքերի գնմանը, ինչի համաձայնությունը ամերիկյան կողմը տվել է պատերազմի ժամանակ, որին լավ տեղյակ են թե՛ վարչապետը, թե՛ նախկին պաշտպանության նախարարը։
 
Վերագործարկել Ամուլսարի մետալուրգիական համալիրը, արտոնյալ հարկային պայմաններ տալ գոյություն ունեցող 42 մետալուգիական հանքավայրերի բաժնետերերին, որպեսզի միայն 7-8-ը կիսատ-պռատ չգործեն։ Ամուլսարից եկած դրամական միջոցները ուղղել 100000 զինվորի զրահաբաճկոն և ժամանակակից կիվիլային սաղավարտներ գնելուն։ Լեռնամետալուրգիական համալիրի աշխատանքից եկած գումարները ուղղել զինվորականների և պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի կտրուկ բարձրացմանը։ Միայն այդկերպ է հնարավոր մեծացնել բանակի թվաքանակը և երկարած սահմանների պահպանությունը ապահովել։ Արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքով կլուծվի նաև զբաղվածության ու դրամի փոխարժեքի պահպանման խնդիրը։
 
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մշտապես շատ մեծ դեր է ունեցել մեր ժողովրդի հոգևոր ու աշխարհիկ կյանքում։ Պետք է խնդրել Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ օգտագործելով իր հեղինակությունը, կապերը և անգամ եկեղեցու միջոցները և ստանձնել վիրավոր զինվորների արտասահմանում բուժման ու պրոթեզավորման խնդիրների լուծումը։ Վեհափառ Հայրապետը իսլամադավան հոգևոր առաջնորդների միջոցով կարող է ազդել նաև մարդասիրական առումով հայ գերիների տունդարձի գործընթացի վրա։
 
Մենք բոլորս պետք է անցնենք խնայողական ապրելակերպի, որովհետև ունենք Արցախը պահելու, իրենց տները կորցրած մեր եղբայրներին օժանդակելու և, վերջապես, այսօրվա մեր ունեցածը ջրի գնով չվաճառելու և չկորցնելու խնդիր։ Մեր և պետության խնայողությունները պետք է ուղղել մեր սահմանների երկրորդ, իսկ որոշ տեղերում նաև երրորդ բնագծեր ստեղծելուն, որպեսզի ճակատային մեկ բնագծի փլուզումը չբերի աղետի։ Բանակից հետո ամենակարևոր և էական խնդիրներից է մինչ ընտրություններ ընկած ժամանակահատվածում ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության խնդիրը։
 
Սա այն դեպքն է, որ «Ոստիկանը մերն է» կարգախոսը իրական իմաստ ու բովանդակություն ունի, որովհետև այս փուլում ուժայինների աշխատանքը սահմանը պահող զինվորի աշխատանքին հավասար ծառայություն է, որովհետև թե՛ զինվորը, թե՛ իրենք պահում են ոչ թե որևէ իշխանություն կամ անհատի, այլ կամավորի նման պաշտպանում են սեփական հայրենիքը և պետականությունը՝ առանց ակնկալիքի։ Այս ընթացքն է, որ հետագայում փոխելու է վերաբերմունքը ու ընկալումը պետության հիմնասյուները հանդիսացող ուժային համակարգերի նկատմամբ։ Համոզված եմ, որ իշխանությունը նման ծրագիր դնելու և դրանով առաջնորդվելու դեպքում հնարավորություն կունենա քաղաքական դաշտում գալ որոշակի համաձայնության և անցնցում հասնել արտահերթ ընտրությունների` այդ ընթացքում հնարավորինս ապահովելով մեր անվտանգության խնդիրները։
 
Սփյուռքի աջակցությունը այս ընթացքում չափազանց կարևոր է և՛ պաշտպանունակության, և՛ գիտության ու կրթության խնդիրներում: Մեզ պետք են և՛ բարձրակարգ մասնագետներ, և՛ կրթությանը նոր բովանդակություն հաղորդելու ունակ մարդիկ, որպեսզի պատրաստ լինենք 21-րդ դարի մարտահրավերներին: Մենք պարտվեցինք, որովհետև մեր գիտությունը մնացել էր 19-րդ դարավերջի ազգային-ազատագրական ընկալումների մակարդակում՝ չիմաստավորելով 20-րդ դարի ամբողջ պատմությունը իր քաղաքական, տնտեսական ու ռազմական հետևանքներով, պատրաստ չլինելով այդ մարտահրավերների պատասխանին:
 
Այս պատերազմի հետևանքներից մեկն էլ մեզ արտաքին աշխարհից մեկուսացնելու փորձերն են՝ Հայաստանը շրջափակելով տարածաշրջանային թշնամիներով ու իրենց շահերը առաջնային պաշտպանող «բարեկամներով»: Մեր առաջնահերթ խնդիրն է արտաքին քաղաքականության վերանայումը՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող ու չպիտի կղզիանա ու փակվի աշխարհի առաջ: 21-րդ դարի տեխնոլոգիաները և ֆինանսները, ուզենք թե չուզենք, Արևմուտքում են, «մուննաթերենը» դիվանագիտությունից պետք է իսպառ բացառվի, մեր հարաբերությունների լեզուն աշխարհի հետ միայն ու միայն մեր ազգային շահի պաշտպանությունը պետք է լինի: Մենք պետք է բովանդակային ու գործող դարձնենք մեր հարաբերությունները թե Արևմուտքի, թե Արևելքի, թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ:
 
Առաջիկա ամիսները ՀՀ երրորդ հանրապետության ամենածանր փորձությունն են լինելու: Համավարակի խնդրին ավելացել են զոհվածների, գերիների, վիրավորների, փախստականների հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Մենք բոլորս սգի և անկումային տրամադրությունների մեջ ենք, ու այդ վիճակից մեզ կարող է հանել միայն համազգային միասնությունը, իրար օգնելու ու ներելու ունակությունը և վերջապես Աստված, երբ մի դուռ փակում է, մյուսը անպայման բացում է: Երբ ընդունենք մեր դեմ փակված դռան մեր և միայն մեր մեղքի բաժինն ու ապաշխարենք, նոր բացված դուռը այնպիսի ընծաներ ու հաղթանակներ կբերի, որը բազմապատիկ ավելին կլինի ու գուցե կմխիթարի կորուստը։
 
Հարգանք և խոնարհում մեր հերոս նահատակներին, հարգանք և պատիվ Հայոց բանակին, զինվորին և կամավորին։ Փառք մեր Արարիչ Տիրոջը։ Տե՛ր, պահի՛ր ու զորացրո՛ւ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը»:

 

Դիտումների քանակ2684
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015