Ամերիկյան «Ջոն Մաքքեյն» հածանավը Ռուսաստանի Պրիմորսկի երկրամասի հարավային հատվածից խախտել է ՌԴ-ի սահմանը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ամերիկյան ռազմանավը սահմանը հատել է՝ խորանալով 2 կմ: Այնուհետև ռուսական «Ծովակալ Վինոգրադով» ռազմանավը ամերիկացի զինվորականներին զգուշացրել է նման անընդունելի գործողությունների մասին, որից հետո ամերիկյան ռազմանավն անմիջապես վերադարձել է չեզոք ջրեր և սահմանը խախտելու նոր փորձեր չի արել: