• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ռուսաստանը փորձելու է Հայաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնել. Սարգսյան Բաց հարթակ․ Ռուսաստանը փորձելու... 20:35
Իրանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է և՛ բանակցել, և՛ կռվել. Արաղչի. «Հարևաններ» Իրանի արտաքին գործերի նախարարությունը... 19:59
Հանուն Հանրապետության կուսակցության խոստումները Հանուն Հանրապետության կուսակցության խոստումները 19:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միաբանության, համերաշխության ու հանդուրժողության ոգով լծվենք Հայաստանի և Արցախի նոր կյանքի կերտմանը. Գարեգին Բ
Հասարակություն
17:3822 Նմբ, 2020

Միաբանության, համերաշխության ու հանդուրժողության ոգով լծվենք Հայաստանի և Արցախի նոր կյանքի կերտմանը. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողության ժամանակ.
 
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Ես իսկ եմ հարություն և կյանք.
ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի»
(Հովհ. ԺԱ 25)։
 
Սիրելի հավատավոր զավակներ,
Առ Աստված աղոթքով համախմբվել ենք այսօր հարգանքի ու երախտիքի մեր տուրքը մատուցելու Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանության համար զոհված մեր հերոսներին և խոնարհվելու նրանց լույս հիշատակի առջև:
 
Հայոց նոր գոյապայքարում նահատակված արիասիրտ մեր զինվորների ու զորահրամանատարների քաջագործությունները հավերժական վկայություններ են մեծ հայրենանվիրումի ու ազգասիրության։ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում, որ սանձազերծվեց Թուրքիայի սատարումով և վարձկան ահաբեկիչների ներգրավումով, մեր հերոս զավակները խիզախությամբ մարտնչեցին թշնամու անհավասար ուժի դեմ՝ ի գին իրենց կյանքի պաշտպանելով մեր հայրենիքը։
Այսօր մենք բոլորս սիրելի որդեկորույս ծնողների՝ սգակիր հայրերի ու մայրերի, այրիացյալ կանանց ու որբացած մանուկների հետ մեր սրտերում կրում ենք մեր զոհված քաջորդիների կորստի մեծ վիշտը։
 
Այս անասելի ցավի հետ մեկտեղ նաև հպարտություն ենք ապրում նրանց անզուգական խիզախության, անօրինակ սխրանքների և պանծալի քաջագործությունների համար: Մեր հերոսները մարտնչեցին ամենայն անձնվիրությամբ, արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի և Հայաստան ու Արցախ աշխարհի խաղաղ, ապահով կյանքի և բարօր առաջընթացի տեսիլքով։ Մեր նահատակների լույս հիշատակի առջև մենք այսօր կոչված ենք և պարտք ունենք արժևորելու և իրականություն դարձնելու նրանց նվիրական երազներն ու տեսիլքները։
 
Սիրելիներ, դարերի հոլովույթում մեր ժողովուրդը բազում անգամներ մահվան հովիտների միջով է անցել, տեսել է ավեր, կոտորածներ, ցեղասպանություն: Սակայն բոլոր փորձությունների մեջ կարողացել ենք հաղթել մահվանը՝ հավատալով հարուցյալ Հիսուս Քրիստոսին և նրա կենարար խոսքին. «Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի»։ Աստծուն ապավինած՝ մեր ցավն ու վիշտը մենք վերածել ենք ուժի ու զորության, մեր կորուստն ու սուգը վերափոխել ենք կամքի ու վճռականության։ Անգամ ցեղասպանությունից հետո, երբ նահատակվեցին մեր ժողովրդի մեկ և կես միլիոն զավակներ և կորցրեցինք պատմական մեր հայրենիքի մեծագույն մասը, երբ Եղեռնից մազապուրծ բազում հայորդիներ տարագրվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ, մենք կարող եղանք աննկուն ոգով Արևելյան Հայաստանի այս փոքրիկ հատվածում վերակերտել մեր պետականությունը, շենացնել հայրենիքը, Սփյուռքում գաղթօջախներ հիմնել և դրանք ծաղկեցնել կրթական, մշակութային, բարեսիրական ու ազգային հաստատություններով և եկեղեցիներով։
 
Այսօր` պատերազմի հետևանքով ունեցած ցավալի կորուստներով և ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով, մեր երկիրը հայտնվել է ծանր ճգնաժամի առջև։ Այս դժվարին իրադրության մեջ, հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական և խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները։ Յուրաքանչյուրիս, ի մասնավորի՝ պետական և քաղաքական գործիչների պարտքն է պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար՝ հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության և վառ ու լուսավոր ապագայի։
 
Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զավակների անձնազոհության ու վառ հիշատակի հանդիման հարկ ի վերա մեր կա պահպանել մեր միասնականությունը, հեռու մնալ ատելություն ու թշնամանք հրահրող խոսքերից ու գործերից և զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու վտանգներից։ Հայրենասիրության, միաբանության, համերաշխության ու հանդուրժողության ոգով լծվենք արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի նոր կյանքի կերտմանը։
 
Սիրելի հավատավոր զավակներ, այս պահին սրտաբուխ աղոթքը մեր շուրթերին՝ մեր գնահատանքը և մեր խոնարհումը բերենք հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անօրինակ սխրանքներ դրսևորած մեր բոլոր քաջարի զորահրամանատարներին, զինվորներին և աշխարհազորայիններին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների արիասիրտ զավակներին։ Աղոթենք զոհված մեր հերոս որդիների հոգիների հանգստության համար՝ հայցելով Ամենազոր Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց ընտանիքներին, ծնողներին, հարազատներին և համայն մեր ժողովրդին:
Հայրենյաց պաշտպան մեր նահատակները, իրենց անձերը զոհելով հանուն ազգի ու հայրենիքի, անմահացան և արժանի պիտի դառնան երկնային հավիտենական կյանքին՝ ըստ մեր Տիրոջ խոստման. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի»։
 
Առ Աստված աղոթքով հայցենք բարվոք ապաքինում վիրավորված մեր զինվորներին, նաև Ամենակալ Տիրոջ խնամքն ու զորակցությունը գերեվարված մեր զավակներին՝ մաղթելով ազատություն և բարի վերադարձ հայրենիք։
 
Թող Աստծո սերը, շնորհները և օգնականությունը հովանի լինեն մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին, այսօր և միշտ և հավիտյանս, ամեն»։

 

Դիտումների քանակ99
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մարդու հետ անձնապես աշխատելու սկզբունքով. ՄԻՊ-ի տավուշյան այցը 14:5722 Մայ, 2026
  • Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում 14:4622 Մայ, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը 14:3522 Մայ, 2026
  • Առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը շարադրել նոր խմբագրմամբ 14:2122 Մայ, 2026
  • Նոր կարգավորումներ են նախատեսվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում 14:0622 Մայ, 2026
  • Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները 13:5722 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքը 13:4822 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» համակիրը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե 13:4122 Մայ, 2026
  • Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ փոփոխական եղանակը կպահպանվի 13:3522 Մայ, 2026
  • Մենք փոխում ենք մեր առողջապահական մոդելը հիվանդանոցակենտրոն խնամքից դեպի բարձրակարգ առաջնային առողջապահական համակարգ. Նանուշյան 13:2622 Մայ, 2026
  • Ոստիկանությունը «Վերջին զանգի» միջոցառումներին ուժեղացված ծառայություն է իրականացնում․ 49 մեքենա տեղափոխվել է պահպանվող տարածք 13:1622 Մայ, 2026
  • Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 13:0222 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Ջերմուկի ուղղությամբ դիրք հանձնելու մասին կեղծ լուրի գործով վարույթ է նախաձեռնվել 13:0022 Մայ, 2026
  • Վերջին մեկ օրում Հորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել. ԻՀՊԿ 12:5022 Մայ, 2026
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն 12:4022 Մայ, 2026
  • Ժամանակակից կիբեռլաբորատորիա՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար․ ստացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը 12:3022 Մայ, 2026
  • Թրամփը կրկին արծարծել է Կուբայում միջամտության հնարավորությունը 12:2222 Մայ, 2026
  • ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին 12:1422 Մայ, 2026
  • Դատախազը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար 12:0422 Մայ, 2026
  • Խուզարկություններ «Մայր Հայաստան»-ի գրասենյակում և Մարտուն Գրիգորյանի տանը 12:0322 Մայ, 2026
  • Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր 11:5722 Մայ, 2026
  • Փաշինյանը երաշխավորեց, որ իր իշխանության օրոք ՀՀ-ում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու 11:4822 Մայ, 2026
  • Պաշտպանը կարևորում է ազատությունից զրկված անձանց զբաղվածության, ստեղծագործական ներուժի բացահայտման և զարգացման հնարավորությունների ապահովումը 11:4022 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահին ներկայացվել են ոլորտային վերլուծությունների գործընթացը և զարգացման հեռանկարները 11:3022 Մայ, 2026
  • Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ և չի լինելու. Փաշինյան 11:2322 Մայ, 2026
  • Փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքը 11:1722 Մայ, 2026
  • Փետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե 11:0922 Մայ, 2026
  • Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտենք՝ լրտեսներ են, իրենք չգիտեն, որ մենք գիտենք. Փաշինյան 11:0322 Մայ, 2026
  • Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է 10:5322 Մայ, 2026
  • 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ վարորդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին 10:4222 Մայ, 2026
  • ԵԱՏՄ-ում ՀՀ կարգավիճակի հարցը ԵԱՏՄ կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը. Փաշինյան 10:3422 Մայ, 2026
  • Սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 10:2522 Մայ, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները, ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները 10:0422 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ՌԴ-ից տրված տեղեկանքը արժանահավատ չենք համարում. ԻՔՄ համակարգող | 22.05.2026 10:0022 Մայ, 2026
  • Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը Վերջին դասի կապակցությամբ 09:5222 Մայ, 2026
  • Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը․ ոչ մեկը չի կարող ՀՀ ինքնիշխան տարածքից հրաժարվել․ վարչապետ 09:4022 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:0922 Մայ, 2026
  • ՃՏՊ Երևանում․ մոտոցիկլետի վարորդը մահացել է, կան տուժածներ 08:4422 Մայ, 2026
  • Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ, իմ էմոցիաները արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները․ Փաշինյան 08:3622 Մայ, 2026
  • Ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ 08:2122 Մայ, 2026
  • ՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ 08:0022 Մայ, 2026
  • Ռուսաստանը և Բելառուսն անցկացնում են միջուկային ուժերի առաջին համատեղ վարժանքները 01:0222 Մայ, 2026
  • Դատախազությունը հիմա է գտել իրավական հիմքերը. Պապոյանը՝ Արարատի ցեմենտի գործարանի պետականացման մասին 00:5822 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքը խոստանում է վերացնել ամեն քայլափոխի մարդկանց համար ստեղծվող անհարմարությունները 00:5422 Մայ, 2026
  • Ութ տարվա ընթացքում մի հատ հավի բուն չեն սարքել. Սամվել Կարապետյան 00:3822 Մայ, 2026
  • «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերում 00:2322 Մայ, 2026
  • «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ընտրապայքարի է դուրս եկել ընդդիմության փոփոխության պահանջով 23:5021 Մայ, 2026
  • Ստուգումներ բուսաբուծական և ձկնաբուծական ընկերություններում. Ռոսսելխոզնադզորը Հայաստանում է 23:1921 Մայ, 2026
  • «Դա ՌԴ փոխվարչապետի ի՞նչ գործն է». Իոաննիսյանը՝ Միխայիլ Գալուզինի հերքման մասին 23:0021 Մայ, 2026
  • Հրդեհ Լեռնապատ գյուղում 22:5421 Մայ, 2026
  • 20:15-ի դրությամբ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցել է շուրջ 1280 մարդ․ ԻՔՄ 22:4221 Մայ, 2026
  • Կենսաչափական համակարգին զուգահեռ ընթանում են ինքնաշխատ սահմանային անցման (e-gates) համակարգերի ներդրման աշխատանքները. ՆԳ նախարար 22:2721 Մայ, 2026
  • Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ պայմանավորված ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ 22:1421 Մայ, 2026
  • Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ 22:0721 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 343 կեղծ տեսանյութ. ռուսներն ակտիվացրել են ՀՀ դեմ ապատեղեկատվական արշավը. Euronews 21:5121 Մայ, 2026
  • «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը՝ հայկական հյուրընկալությամբ 21:4021 Մայ, 2026
  • Ադրբեջանական դրոշը՝ Հայաստանի փոխարեն․ Իսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել 21:2121 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | «Մատրյոշկա» և Storm-1516 ցանցերը փորձում են ազդել ՀՀ ընտրությունների վրա. Euronews 21:0021 Մայ, 2026
  • ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով 20:5921 Մայ, 2026
  • «Դպրոցական սնունդ»-ի հայաստանյան փորձը 20:5821 Մայ, 2026
  • Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS-ները. ՆԳՆ խոսնակ 20:5621 Մայ, 2026
  • Ուրանը չպետք է դուրս բերվի երկրից. Խամենեի 20:5421 Մայ, 2026
  • Թվային ժողովրդավարության գործիքները՝ Հայաստանում 20:5121 Մայ, 2026
  • «Կոմիտասի ձայնադարան»-ը հասանելի է արվեստասերին 20:4821 Մայ, 2026
  • Իրանը և Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով անցման համար վճարովի համակարգ մշակելու շուրջ. Bloomberg 20:4421 Մայ, 2026
  • Մակրոնը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել 20:4121 Մայ, 2026
  • Երբ ընտրության ես գնում տեղեկացված ու կողմնորոշված 20:3721 Մայ, 2026
  • Եվրոպան արագացնում է ներգաղթյալների արտաքսումը 20:3321 Մայ, 2026
  • Մայիսի 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:2921 Մայ, 2026
  • Կրթական նոր չափորոշիչներով դպրոցներում կնվազեցվի բովանդակային և կազմակերպական ծանրաբեռնվածությունը 20:2621 Մայ, 2026
  • Յուղի ու յուղաներկի վարպետը 20:2221 Մայ, 2026
  • «Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով 20:2021 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.05.2026 20:1821 Մայ, 2026
  • Նարնջագույն տագնապ Դելիում՝ ուժեղ շոգի պատճառով 20:1521 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 21. 2026 20:1021 Մայ, 2026
  • «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի 20:0621 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր 20:0321 Մայ, 2026
  • Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան 19:5621 Մայ, 2026
  • Դրան 200-ով գրի էլի, պտի 2 հոգի տեղ ըշխատի. Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը 19:4921 Մայ, 2026
  • Ռուսաստանի և Բելառուսի միջուկային զորավարժությունները ազդանշան են ՆԱՏՕ-ին. Պեսկով 19:4221 Մայ, 2026
  • Քննարկվել են անվտանգ էներգետիկ համակարգերի ֆինանսավորման և ներդրումային քաղաքականության հարցեր 19:2921 Մայ, 2026
  • Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում 19:2421 Մայ, 2026
  • Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Գրենլանդիան դառնա անկախ երկիր. Լենդրի 19:1721 Մայ, 2026
  • Կառավարությունը հրաժարվել է գույքերի օտարման, գրավադրման դեպքերում նախապատվության իրավունքներից 19:0921 Մայ, 2026
  • Մոսկվան չի միջամտում Երևանի ներքին գործերին. Գալուզին 19:0221 Մայ, 2026
  • Կարդիականացվի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմը 18:5621 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը սպանության մեղադրանք է ներկայացրել Ռաուլ Կաստրոյին 18:4921 Մայ, 2026
  • Տանձուտ, Ձորագետ, Դեբեդ և Փամբակ գետերի մաքրման աշխատանքների համար Կառավարությունը կհատկացնի 446.5 մլն դրամ 18:4121 Մայ, 2026
  • Սահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակները 18:3421 Մայ, 2026
  • «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով 18:2921 Մայ, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն 18:2421 Մայ, 2026
  • Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ 18:1621 Մայ, 2026
  • Կհստակեցվի ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորությանն առնչվող նորմը 18:0621 Մայ, 2026
  • Բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀ 17:5921 Մայ, 2026
  • «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ 17:5421 Մայ, 2026
  • Տուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասին 17:4721 Մայ, 2026
  • ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվում 17:4221 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 31-րդ խմբի երդման արարողությանը 17:3621 Մայ, 2026
  • Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2421 Մայ, 2026
  • Կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան 17:1221 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015