Լեհաստանի մայրաքաղաքում ազգայնականների երթի ժամանակ ավելի քան 30 ոստիկան է վիրավորվել: Այս մասին այսօր հայտնել է Վարշավայի ոստիկանության գլխավոր պարետի պաշտոնական ներկայացուցիչ Սիլվեսթր Մարչակը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Չնայած Վարշավայի իշխանությունների արգելքին՝ Վարշավայում անցկացվել է «Անկախության երթ», որը կազմակերպել էին ազգայնական շարժումները։ Երթի ժամանակ ակտիվիստները հարձակվել են ոստիկանների վրա, քարեր նետել նրանց ուղղությամբ, հրկիզումներ իրականացրել ու արգելափակել շտապօգնության մեքենաների երթևեկությունը։ Ցույցը ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: