Միացյալ Նահանգներում կայացած ընտրությունների և ձայների հաշվարկի ժամանակ լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք կարող էինազդել քվեարկության վերջնական արդյունքի վրա: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է The New York Times-ը:
Պարբերականը մեջբերել է ընտրություններին հետևող բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնցում նշվում է, որ ընտրություններն անցել են ամենաբարձր մակարդակով՝ չնայած ռեկորդային մասնակցությանը և համաճարակի հետ կապված բարդություններին:
Ըստ նրանց՝ որոշ նահանգներում արձանագրվել են խախտումներ, որոնք, սակայն, չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ արդյունքի վրա: Խոսքը վերաբերում է ապօրինի կամ կրկնվող քվեարկության դեպքերին, տեխնիկական խափանումներին և հաշվարկների սխալներին:
Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների գնահատականների համաձայն՝ Բայդենը ստացել է ավելի քան 270 ընտրիչների աջակցությունը, որոնց ձայները անհրաժեշտ են Թրամփին հաղթելու համար: Երկրորդ ժամկետի համար պայքարող Թրամփը չի ընդունում իր պարտությունը: