Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպայի շենգենյան տարածքի բաց սահմանների համակարգի բարեփոխման խիստ անհրաժեշտություն կա: Նման տեսակետը բարձրաձայնվել է Եվրոպայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունների ֆոնին՝ տեղեկացնում է Al Arabiya-ն:
«Ցանկանում եմ ընդգծել շենգենյան տարածք ելքի ու մուտքի համակարգի բարեփոխումների մասին, որը պատրաստ կլինի 2022-ին»,- հայտնել է Գերմանիայի կանցլերը Եվրամիության ղեկավարների հետ հանդիպումից հետո:
Մերկելի հավաստմամբ՝ չափազանց կարևոր է տեղյակ լինել, թե ով է մուտք գործում շենգենյան գոտի և ով՝ դուրս գալիս: