Հարավային Կորեան դրական է տրամադրված Բայդենի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս ունի հաղթել ամերիկյան զորքերի հետ կապված միլիարդավոր դոլարների վեճում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Սեուլի պաշտոնյաներն ու փորձագետները չեն ակնկալում, որ Բայդենն ամբողջովին կհրաժարվի 1950-1953 թվականների Կորեական պատերազմից հետո երկրում տեղակայված մոտ 28500 ամերիկյան զորքերի պահպանման համար Հարավային Կորեայի կողմից ավելի շատ վճարելու պահանջից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 5 միլիարդ դոլար է պահանջել դաշնակիցներին պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարել ստիպելուն ուղղված ավելի լայն ջանքերի շրջանակներում: