Հունաստանի մայրաքաղաքում բացվել է առաջին մզկիթը: 1832 թվականին հունական թագավորության հիմնադրումից ի վեր Աթենքում արգելվել էր մզկիթների կառուցումը: Արգելքը վերացվեց 2006 թվականին, սակայն միայն 2016-ին հնարավոր եղավ համաձայնության գալ շինարարության մեկնարկի հարցում:
Բացումը նախատեսված էր գարնանը, բայց համավարակի, ինչպես նաև մզկիթի ներքին հարդարման համար պահանջվող նյութերի ուշացման պատճառով ծրագրերը փոխվեցին: Համավարակը թույլ չի տվել անցկացնել բացման հանդիսավոր արարողությունը, սահմանափակ է նաև հավատացյալների թիվը: Այժմ մզկիթում միաժամանակ կարող է լինել մոտ 9 մարդ, մինչդեռ այն տեղավորում է 350 հավատացյալի: