• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 30.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 30.03.2026 20:21
2026-ի ընտրությունների հնարավոր սցենարները | Աննա Դանիելյանի հարցազրույցը Ստյոպա Սաֆարյանի հետ 2026-ի ընտրությունների հնարավոր սցենարները... 19:40
Թրամփը չի բացառել իրանական Խարգ կղզու գրավումը. «Հարևաններ» Թրամփը չի բացառել իրանական... 19:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեկտեղել Արցախի մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը. ՀՀ ԿԳՄՍՆ-ի առցանց քննարկումը
Հասարակություն
18:3131 Հոկ, 2020

Մեկտեղել Արցախի մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը. ՀՀ ԿԳՄՍՆ-ի առցանց քննարկումը

Մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ այս նպատակն էր հետապնդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումը՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է տարբեր կազմակերպությունների իրականացրած աշխատանքները՝ միաժամանակ ընդգծելով այդ գործընթացում երեխաների անձնական տվյալների գաղտնիության, ինչպես նաև համավարակի ընթացքում հակահամաճարակային բոլոր կանոնների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում իրականացվել է Արցախից ժամանած երեխաների կարիքների գնահատում, և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվել են լուծումներ։ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, ներկայացրել է ռազմական դրության հայտարարումից հետո ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները։ Նրա խոսքով՝ ապահովվել է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք ընդգրկվել են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականներն ապահովվել են նաև անհրաժեշտ դասագրքերով։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի արցախցի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ ուսումնական հաստատություններում։ Ըստ փոխնախարարի՝ ամենօրյա ռեժիմով իրականացվում է մոնիթորինգ․ ՀՀ մարզերից և Երևանից ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ է ստանում, թե Արցախից ժամանած երեխաների որ մասն է ընդգրկված կրթության ոլորտում։

«Պարբերաբար կապի մեջ ենք մարզերի պատասխանատուների հետ․ ինքս եմ անընդհատ այցելում երեխաների ժամանակավոր կացության վայրեր, որպեսզի տեղում ծանոթանամ՝ ինչ խնդիրների են նրանք բախվում։ Մենք խրախուսում ենք բոլոր երեխաներին և նրանց ծնողներին, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր, իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը, իսկ համայնքներին կոչ ենք անում՝ ակտիվ ներգրավվել այս աշխատանքներում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Արցախից ժամանած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ Նրա խոսքով՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքային մարմինների ներկայացուցիչներն այս շաբաթ կայցելեն այդ ընտանիքներ՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։

Նախարարի տեղակալը նշել է նաև հեռավար ուսուցման պարագայում Արցախի դպրոցականներին համապատասխան տեխնիկական սարքավորումների տրամադրման մասին՝ այս հարցում կարևորելով ջանքերի մեկտեղման հարցը։ Նրա խոսքով՝ այս պահին բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում այդ երեխաներին նաև անվճար ինտերնետ հասանելիությամբ ապահովելու նպատակով, ինչպես այն արդեն իրականացվել է սահմանամերձ համայնքների սովորողների համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հոգեբանական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար նոյեմբերի 1-ից կիրականացնի վերապատրաստման հեռավար դասընթացներ՝ «Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով։

Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նախատեսվում է զարգացնել նաև նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները աղետների դիմակայունության ուղղությամբ, բարձրացնել ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին և ծնողներին։ Ամփոփելով իր խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց ծրագրերը՝ ինչ ուղղվածություն ունեն դրանք և որ համայնքներում են իրականացվում՝ դրանց մասին միմյանց իրազեկելու, աշխատանքները մեկտեղելու և ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու նպատակով։

Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց իրականացրած ծրագրերը, որոնք տարաբնույթ են՝ կարիքների գնահատում, խնամք, հոգեբանական աջակցություն, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, արտադասարանական խմբակներ, երեխաների ժամանց, էքսկուրսիաներ, ինտերակտիվ տիկնիկային ներկայացումներ, մրցութային խաղեր, կրթամշակութային նախագծեր, աջակցություն Արցախի ուսուցիչներին և այլն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ևս իրենց հերթին ներկայացրել են կատարված աշխատանքները։

ՄԻՊ-ի ներկայացուցիչը նշել է, որ գրասենյակի մոնիթորինգային խմբերը պարբերաբար այցելում են Արցախից ժամանած ընտանիքներին և նրանց իրազեկում, այդ թվում՝ կրթություն ստանալու իրավունքի մասին։ Նրա խոսքով՝ միջգերատեսչական համագործակցության և առավել համակարգված աշխատանքների արդունքում կլուծվեն բազմաթիվ խնդիրներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է տարբեր կազմակերպությունների և ծառայությունների քարտեզագրման ու համակարգման, տվյալների բազայի ստեղծման, ինչպես նաև առաջնային և խորքային կարիքների գնահատման խնդիրներին։

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին՝ հնչեցված կարևոր դիտարկումների, վերհանված խնդիրների և աջակցության համար, որոնք, ըստ փոխնախարարի, հաշվի կառնվեն հետագա աշխատանքների պլանավորման, ավելի համակարգված իրականացման և առավել հասցեական արձագանքման տեսանկյունից։

Դիտումների քանակ35
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ ԿԳՄՍՆ-ն՝ Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին՝ հոբելյանական փառատոն 11:2826 Սեպ, 2020 ՀՀ ԿԳՄՍՆ-ն՝ Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին՝ հոբելյանական փառատոն
  • Հանդիպում ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարների հետ 22:1614 Օգս, 2020 Հանդիպում ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարների հետ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ծախսերն ավելացել են, բայց ճանապարհների սպասարկումը պատշաճ իրականացվում է 00:2331 Մար, 2026
  • Ջուլհակյանը Լիտվայի Սեյմասի պատվիրակության հետ հանդիպմանը խոսել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին 23:5630 Մար, 2026
  • Մասիսի Կայարան թաղամասի կոյուղու խնդրի լուծման մի քանի տարբերակ է քննարկվել 23:3930 Մար, 2026
  • Լուրջ բանակցություններ ենք վարում Իրանում նոր ռեժիմի հետ. Թրամփ 23:1730 Մար, 2026
  • Վարչապետի և ԱԺ նախագահի նկատմամբ բռնության փորձ անողները նույն ընդդիմադիր կուսակցության հետևորդ են 23:0030 Մար, 2026
  • Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան 22:4830 Մար, 2026
  • ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը 22:3630 Մար, 2026
  • Ընտրակաշառք, արգելված բարեգործություն. 5 անձ ձերբակալվել է 22:2730 Մար, 2026
  • Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:0430 Մար, 2026
  • Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյան 21:5630 Մար, 2026
  • Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ․ ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղությունները 21:4830 Մար, 2026
  • Մաեստրոյի խնդրանքն ու վարչապետի արձագանքը. բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը 21:3230 Մար, 2026
  • Թափոնների արդյունավետ կառավարումը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է․ ՇՄ նախարար 21:2230 Մար, 2026
  • Լուրեր 21։00 | Հոկտեմբերի 27 տեսած երկրում որևէ բան բացառել չի կարելի. քաղաքագետ 21:0030 Մար, 2026
  • Գազի արտահոսքը հայտնաբերող ավելի ճկուն սենսորներ. գիտական նախագիծ 20:5830 Մար, 2026
  • Մարտ 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5130 Մար, 2026
  • Մշակույթը՝ զբոսաշրջության զարգացման կարևոր խթան 20:4830 Մար, 2026
  • ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները 20:4030 Մար, 2026
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը 20:3730 Մար, 2026
  • Ռուս միլիարդատերը կողմ է 12-ժամյա աշխատանքային օրվան, ներառյալ շաբաթ օրերը 20:3130 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 30.03.2026 20:2130 Մար, 2026
  • Իրանի ևս մեկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում 20:1530 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 30 մարտ. 2026 20:1030 Մար, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 20:0730 Մար, 2026
  • Իսպանիան փակում է երկինքն Իրանի պատերազմին մասնակցող ինքնաթիռների համար 20:0630 Մար, 2026
  • Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 19:5930 Մար, 2026
  • Մեծ Բրիտանիան Apple-ին տուգանել է 390000 ֆունտ ստեռլինգով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու համար 19:5230 Մար, 2026
  • ԿԸՀ-ն հյուրընկալել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը 19:4530 Մար, 2026
  • ԱՄՆ առաջարկներն անիրատեսական են. Իրանի ԱԳՆ 19:3730 Մար, 2026
  • Նելլի Դավթյանը հերքում է, թե կարելի է առանց սեփականատիրոջ համաձայնության հաշվառվել նրա հասցեում 19:2830 Մար, 2026
  • Ուկրաինայի «գործընկերներ» խնդրել են չհարվածել ռուսական նավթային հատվածին. Զելենսկի 19:2030 Մար, 2026
  • Խելացի զրույց փողի մասին 19:0630 Մար, 2026
  • Լուրեր 19։00 | Ընտրակաշառք «աշխատավարձի» անվան տակ․ բացահայտվել է սխեման 19:0030 Մար, 2026
  • Վերականգնվել է շուրջ 1 մլրդ 329 մլն դրամ, վերադարձվել ապօրինի օտարված 9 հողատարածք 18:5730 Մար, 2026
  • Տավուշի 3 բնակավայրի դպրոցներում ջերմատներ են կառուցվել 18:4530 Մար, 2026
  • Պետք չէ օտար iCloud հաշիվները մուտքագրել ձեր բջջային հեռախոսներում․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է 18:3830 Մար, 2026
  • Բահրեյնի արքա Համադ բին Իսա ալ Խալիֆայի անվան մրցանակ՝ ՏՏ ոլորտում 18:3030 Մար, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 188 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:2230 Մար, 2026
  • Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) համաժողովին 18:1530 Մար, 2026
  • 100000 տոննա նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա 18:0830 Մար, 2026
  • «Պոետի կյանքը» կանտատը՝ Ռոբերտ Ամիրխանյանի և Կամերային երգչախմբի կատարմամբ 18:0030 Մար, 2026
  • Մասիս համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Հովտաշատի հողամասի նկատմամբ 17:5330 Մար, 2026
  • Իրանում ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել. Թրամփ 17:4830 Մար, 2026
  • Գրանցվել է 566 դեպք, որից 137-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 17:4130 Մար, 2026
  • Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել են վիզաների ազատականացման գործընթացի դինամիկան և առանցքային բարեփոխումները 17:3430 Մար, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր 17:2730 Մար, 2026
  • ԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծը 17:1830 Մար, 2026
  • Արվեստի աշխարհում կատարվել է հերթական կողոպուտը 17:0930 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Իրանի ԱԳ նախարարը ՀՀ կառավարությանը և ժողովրդին հայերենով շնորհակալություն է հայտնել 17:0030 Մար, 2026
  • Գողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայից․ Ավանի և Նոր Նորքի համայնքային ոստիկանների բացահայտումները 16:5830 Մար, 2026
  • Հայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 16:5030 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:4330 Մար, 2026
  • Ինչ է փոխվել նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգում 16:3730 Մար, 2026
  • «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից». Ալեն Սիմոնյանը մասնակցել է մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը 16:2930 Մար, 2026
  • Հայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համար. Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ 16:1630 Մար, 2026
  • 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում 16:0830 Մար, 2026
  • Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր 16:0030 Մար, 2026
  • Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել 15:5330 Մար, 2026
  • ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել 15:4630 Մար, 2026
  • Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է երկու երկրի միջև խորացող բարեկամական հարաբերությունները 15:3830 Մար, 2026
  • Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ. ՄԻՊ-ը տեսակցել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց 15:3230 Մար, 2026
  • Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձը 15:2530 Մար, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 15:1730 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրիի մահվան մասին 15:1030 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունը 15:0330 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ-ն իրականում պատրաստվում է ցամաքային գործողության. Իրանի խորհրդարանի խոսնակ 15:0030 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 14:5630 Մար, 2026
  • Իրանի հետ բանակցում ենք ուղղակի և անուղղակի ձևաչափերով. Թրամփ 14:4730 Մար, 2026
  • Ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին. վարչապետ 14:3930 Մար, 2026
  • Առաջին անգամ նորոգվում են Լուսահովիտի գյուղամիջյան ճանապարհները 14:3330 Մար, 2026
  • Դաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի 14:2030 Մար, 2026
  • Բեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհ 14:0730 Մար, 2026
  • ԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին 13:5530 Մար, 2026
  • ԱՄԷ-ն չեղարկել է կացության թույլտվությունն Իրանի բոլոր քաղաքացիների համար. Tehran Times 13:4330 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Բելգիա միջխորհրդարանական համագործակցության և տարածաշրջանային հարցերը 13:3430 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC 13:2330 Մար, 2026
  • Ջրային ոլորտում մասնագետների պակասից մինչև էկոկրթություն. կոմիտեի նախագահի հանդիպումը ԿԳՄՍ նախարարի հետ 13:1230 Մար, 2026
  • Թրամփը դեմ չէ Կուբա նավթի մատակարարմանը որևէ երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից 13:0330 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Ցինիկ սուտ. վարչապետը՝ Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի պնդումների մասին 13:0030 Մար, 2026
  • Դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում և լսելի եք դարձնում մարդու հոգին. Փաշինյանը խոնարհվեց Չեքիջյանի առջև 12:5430 Մար, 2026
  • Ավարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարը. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակիցները 12:3130 Մար, 2026
  • Առցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ 12:2230 Մար, 2026
  • Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն 12:1430 Մար, 2026
  • Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է 12:0330 Մար, 2026
  • Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն 11:5130 Մար, 2026
  • Փրկարարական ծառայողները կատարելագործել են փլուզված շինություններում որոնողական աշխատանքներ կազմակերպելու հմտությունները 11:4230 Մար, 2026
  • Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն 11:3430 Մար, 2026
  • ՀՀ քաղաքացին պետք է տեր կանգնի իր խաղաղությանը, որովհետև սա իր ստեղծած խաղաղությունն է. Փաշինյան 11:2730 Մար, 2026
  • Առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով կդառնա վճարովի 11:2130 Մար, 2026
  • Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը 11:0730 Մար, 2026
  • Հայտնի են Բաթումում կայանալիք Եվրոպայի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը 10:5730 Մար, 2026
  • Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը 10:4930 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:1530 Մար, 2026
  • Վիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության, բողոք ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ․ դեսպանություն 10:1030 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | ՔՊ-ն Հայաստանում նոր քաղաքական ստանդարտ է սահմանել. վարչապետ | 30.03.2026 10:0030 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 09:5130 Մար, 2026
  • Լանջառ-Լուսաշող ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի 09:3230 Մար, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:2530 Մար, 2026
  • Շնորհակալություն բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու և ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար․ Փաշինյան 08:5630 Մար, 2026
  • Ախթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժած 08:1930 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015