Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս անցած շաբաթ բոյկոտին միացել էին այդ երկրում ամենամեծ սննդի ցանցը՝ Herfy ընկերությունը և կից գործող Savola Group-ը՝ գրում է Ermenihaber-ը:
Հոկտեմբերի 29-ին էլ Սաուդյան Արաբիայում գործող ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի ներկայացուցչությունը հայտարարեց, որ թուրքական ապրանքներ չի վաճառում։
Twitter-ում կատարած գրառման մեջ նշված է․ «Մենք վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ թուրքական որևէ ապրանք չենք ներմուծում»։
Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ 2019-ին Էր Ռիադը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։
Վերջերս սաուդացիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո: