Այսօր Սամարղանդում (Ուզբեկստան) կկայանա ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբի պետերի հանդիպումը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն:
«Հանդիպմանը նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունների մասնակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«ԱՊՀ անդամ պետությունների ռազմական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև կփոխանակեն կարծիքներ ԱՊՀ երկրների սահմանների շրջանակում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- հավելել է Պաշտպանության նախարարությունը:
Լեռնային Ղարաբաղում ակտիվ մարտեր սկսվեցին սեպտեմբերի 27-ին: Ադրբեջանն ու Հայաստանը հայտնում են սպանվածների ու վիրավորների մասին, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում: Երեք անգամ ձեռք է բերվել հրադադարի ռեժիմի համաձայնություն, որը շատ արագ խախտվել է: