Ֆրանսիայում կվերաքննվի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի դեմ բռնաբարության գործը՝ հայտնում է France24-ը: Նման մեղադրանք դերասանին ներկայացրել է երիտասարդ դերասանուհին՝ չցանկանալով հրապարակել իր անունը: Նա պնդում է, որ Դեպարդիեն իր նկատմամբ սեռական ոտնձգությունների է դիմել, երբ 2018-ի օգոստոսի 6-ին և 13-ին դերասանի տուն էր եկել դերը փորձելու համար: Մեկ տարի անց, սակայն, գործը կարճվել էր, քանի որ քննիչները բազմաթիվ ստուգումներից և հարցաքննություններից հետո բավարար հիմքեր չէին գտել Դեպարդիեին մեղադրանք առաջադրելու համար: Դերասանուհին որոշել է նորից դիմել արդարադատության մարմիններին:
Դեպարդիեի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալին չեն տեղեկացրել հետաքննության վերսկսման մասին: