Իրանում Ֆրանսիայի դեսպանության բացակայության պայմաններում եվրոպական երկրի գործերով ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտգործնախարարություն՝ կապված հակաիսլամական ծաղրանկարների հետ: Այս մասին փոխանցում է Irna գործակալությունը:
Իրանի արտգործնախարության Եվրոպայի հարցերի վարչության փոխտնօրենը խիստ քննադատել է Ֆրանսիայի դիրքորոշումն այս կապակցությամբ՝ այդ մասին տեղեկացնելով ֆրանսիացի դիվանագետին:
Իրանցի պաշտոնյան ասել է, որ Թեհրանը խիստ դատապարտում է ցանկացած վիրավորանք կամ անհարգալից վերաբերմունք Իսլամի մարգարեի հասցեին:
Ֆրանսիացի դիվանագետը խոստացել է Իրանի բողոքը փոխանցել Ֆրանսիայի կառավարությանը: