ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխարգելել է Մոսկվայի մարզում ծրագրված ահաբեկչությունը: Հատուկ ծառայությունը նշել է, որ բերման ենթարկվածը ժամանել էր Կենտրոնական Ասիայից, որը մտադրվել էր պայթեցնել գերատեսչական հաստատություններից մեկը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Կանխարգելվել է ահաբեկչական գործողություն մայրաքաղաքային մարզում: Բերման ենթարկվածը ծնվել է 1999-ին, որը ժամանել էր Կենտրոնական ասիական տարածաշրջանից»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տեղեկության համաձայն՝ երիտասարդը մտադրվել էր այնուհետև մեկնել Մերձավոր Արևելք ու պայքարել ահաբեկիչների հետ միասին:
Նրա թաքստոցում հայտնաբերվել էին ինքնաշեն ռումբի բաղադրիչներ, գրոհայինների հետ գրառումներ, պայթուցիկներ պատրաստելու ցուցումներ, ինչպես նաև՝ ահաբեկիչների պարագլխի երդման արարողության տեսագրություն:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Քննությունը շարունակվում է: