• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ 22:32
2028-ին Թուրքիայի նախագահի պաշտոնում ԱԶԿ-ի թեկնածուն կլինի Ռեջեփ Էրդողանը. «Հարևաններ» 2028-ին Թուրքիայի նախագահի պաշտոնում... 22:23
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը խոստովանեց, որ 1.5 միլիոն մարդ խաբեց իրեն. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք ընկրկի, չենք կոտրվի. Փաշինյան
Քաղաքականություն
18:2421 Հոկ, 2020

Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք ընկրկի, չենք կոտրվի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված վիճակին և հետագա անելիքներին: ՀՀ վարչապետը նշել է, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով, ու նրանց համար ընդունելի միակ տարբերակը Արցախի կապիտուլացիան է:

«Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը, գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավական երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի ու բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Դա նշանակում է, որ մեր դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն այլևս անընդունելի է Ադրբեջանի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ այս իրավիճակում պետք է մինչև վերջ, անմնացորդ, անսասան պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար:

«Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենքի իրավունքի պաշտպանության գործին: Այս գործընթացն արդյունավետ ու շարունակական կազմակերպելու պարագայում է, որ մենք կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիան, համաձայն չէ: Հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Առանց Արցախի չկա Հայաստան»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս պարագայում է, որ մենք, ի վերջո, կկարողանանք մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման հասնել:

«Իսկ դուք դա հասկանում եք, թե ինչ է նշանակում: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չէ, և ես դա նույնիսկ չեմ էլ ուզում քննարկել: Որովհետև դեռ 90-ականների ազատամարտի մեր հերոսները և մեր ամբողջ համատեքստն այդպիսին է, որ մենք, Ղարաբաղի մասին խոսելով, խոսում ենք ժողովուրդների իրավունքների մասին: Որովհետև մենք դեռևս 90-ականների սկզբին ձևակերպել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան և, հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Ես այստեղ տարանջատում չեմ գտնում: Իսկ սա այսօր առաջին հերթին նշանակում է կռվել, զենք վերցնել և կռվել հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի: Ընդ որում՝ ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է կազմակերպի և իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ է արել: «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանք պետք է լինեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ ու ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում ու իրականացնեն այն խնդիրը, որը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ սա շրջադարձային պահ է, ու սրանով պետք է լուծվեն հայ ժողովրդի վերջին 500 տարվա խնդիրները:

«Մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, իսկ ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ եղել է տրամադրություն, թե «ինչ-որ տեղ կան մարդիկ, որոնք կկանգնեն ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, բայց այդ մարդը, երևի, ես չեմ»: Այսօր կան այդպիսի մարդիկ, բայց պետք է նրանց կողքը կանգնել, որովհետև նրանցից՝ մեր հերոսական շարքայիններից, սպաներից ու կամավորներից շատերը զոհվել են հանուն հայրենիքի ու պետք է նրանց փոխարեն կանգնել: Մենք բոլորս պետք է կանգնենք: Դո՛ւ ես հենց այն մարդը, որ այսօր պետք է զենք վերցնի ու գնա մեր հերոս տղերքի կողքը կանգնի ու տանի այդ հաղթանակը, որը մեր նպատակն է: Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում, չկա միջանկյալ տարբերակ: Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ ու բարդ էր, թվում էր, որ էլ ոչ մի ելք ու լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետև կային մարդիկ, որոնք իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը:

«Մեր հերոսները նայում են մեզ, ու մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնելու իրենցից, որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ, հիմա եկել է մեր ժամը»,- ասել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այսօր և այս ողջ ընթացքում բարձր է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը: «Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջև, և մենք հնարավորինս ամենաբարձր և արդյունավետ կերպով փոխգործակցել ենք և փոխգործակցում ենք այս խնդրից, այս իրավիճակից լուծում գտնելու համար: Սա, իմիջիայլոց, և այն փաստի հաշվառումով, որ Ռուսաստանը նաև հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և մինևնույն ժամանակ հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը: Եվ ես կարծում եմ, որ այս երկու կարգավիճակի բերումով Ռուսաստանը մինչև օրս արել է առավելագույնը և, համոզված եմ, սրանից հետո էլ կանի առավելագույնը: Սրանում ընդհանրապես չեմ կասկածում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ վարչապետը նկատել է, որ Ադրբեջանի զինված ուժերն Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում մարտի են նետում իրենց վերջին ռեզերվները:

«Առաջնագծում բավական բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում հակառակորդին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի մեծ կորուստներն են այն պատճառներից մեկը, որ այդ երկիրը հրաժարվում է հումանիտար հրադադարի հաստատումից:

«Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները հավաքվեն, խնամվեն, արվեն հուղարկավորություններ: Ադրբեջանը վախենում է իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին տասնյակ հազարի մոտ դիակների, մարմինների ի հայտ գալուց: Ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի կորուստներ ունեն, առավել ևս, որ մենք սկսել ենք խոցել նաև թուրքական Bayraktar-ները: Հումանիտար հրադադարի արդյունքում կբացահայտվեն նաև վարձկանների ու թուրքական զորքերի զինվորների դիակներ»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մենք այսօր պիտի կրկնենք մեր պատմության ոչ թե աղետալի հատվածը, այլ հերոսական հատվածը, որովհետև 90-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ էր, շատ ավելի բարդ էր, թվում էր, թե էլ ոչ մի ելք ու լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետև կային մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը: «Եվ ուզում եմ էլի ասել, որ մեր առաջին ազատամարտի հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը, նայում են մեզ: Նայում են մեզ, և մենք պետք է նայենք իրենց և իրենց աչքերի մեջ: Եվ մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից: Որովհետև նրանք Հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ: Հիմա եկել է մեր ժամը՝ Հայրենիքին տալ ամեն ինչ և չխնայել ոչինչ: Եվ հիշի՛ր, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դո՛ւ ես: Սիրում եմ բոլորիդ: Հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ուզում եմ, որ մենք բոլորս մեր հոգում և մտքում ուժեղացնենք, կառուցենք, կոփենք հաղթանակի կամքը և հաղթանակի ոգին: Իրար աչքերի մեջ տեսեք հաղթանակը: Աչքերի, հոգու, մտքի մեջ պետք է նախ հաղթանակը ձևավորվի:

Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, մենք չենք ընկրկի, մենք չենք կոտրվի: Մեզ հնարավոր չէ հաղթել: Եվ մենք կհաղթենք: Եվ այդ հաղթանակը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դո՛ւ ես: Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում»,- եզրափակել է վարչապետը:

Դիտումների քանակ123
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հակառակորդը մարտի դաշտ է նետում իր վերջին ռեզերվները. Փաշինյան 17:4521 Հոկ, 2020 Հակառակորդը մարտի դաշտ է նետում իր վերջին ռեզերվները. Փաշինյան Քաղաքականություն
  • ՌԴ-ն մինչ օրս արել է առավելագույնը. Փաշինյանը բարձր գնահատեց պատերազմի ընթացքում հայ-ռուսական փոխգործակցությունը 16:1621 Հոկ, 2020 ՌԴ-ն մինչ օրս արել է առավելագույնը. Փաշինյանը բարձր գնահատեց պատերազմի ընթացքում հայ-ռուսական փոխգործակցությունը Քաղաքականություն
  • Ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին. Նիկոլ Փաշինյան 16:0821 Հոկ, 2020 Ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին. Նիկոլ Փաշինյան Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Արցախի ՊԲ-ն շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական ԱԹՍ է խոցել. Փաշինյան 15:1020 Հոկ, 2020 Արցախի ՊԲ-ն շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական ԱԹՍ է խոցել. Փաշինյան Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է 15:3024 Հնս, 2026
  • Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի 15:2324 Հնս, 2026
  • ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը 15:2024 Հնս, 2026
  • COP17-ի շրջանակում ՇՄ նախարարը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի և միջազգային գործընկերների հետ 15:1324 Հնս, 2026
  • Ֆրանսիայում 40 մարդ է խեղդվել՝ փորձելով փրկվել շոգից 15:1124 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ընտրություններին միջամտելու փորձ․ ՔԿ բացահայտումը Չալաբյանի գործի առնչությամբ 15:0024 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 11 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 14:5424 Հնս, 2026
  • ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու բանաձևին 14:3924 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ՀՖԿՍՊԻ նոր ենթակառուցվածքներին 14:2424 Հնս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի 3 ամսում 1 մլրդ 499 մլն դրամի հարկ է վճարել 14:1524 Հնս, 2026
  • Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգը 14:0624 Հնս, 2026
  • Հնար լինի՝ երկրի հարցը կլուծես, թե քո անձնական. «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրություն 13:5724 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն անցկացրել է իր նոր հրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը 13:4824 Հնս, 2026
  • Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:3924 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում հորդառատ անձրևներ կլինեն 13:2724 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին 13:1524 Հնս, 2026
  • Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել 13:1124 Հնս, 2026
  • Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն 13:1024 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | «Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». հերթական գաղտնալասումը ընտրակաշառքի գործով 13:0024 Հնս, 2026
  • Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը. Նուման Քուրթուլմուշ 12:4524 Հնս, 2026
  • Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում 12:3924 Հնս, 2026
  • ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը 12:2924 Հնս, 2026
  • Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք 12:1824 Հնս, 2026
  • Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:0824 Հնս, 2026
  • Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը 12:0624 Հնս, 2026
  • «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան 12:0224 Հնս, 2026
  • 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից 11:5424 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ 11:4524 Հնս, 2026
  • Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին 11:3524 Հնս, 2026
  • Աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը 11:2424 Հնս, 2026
  • Եվրոպական հանձնաժողովը, ԵՆԲ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր 11:1424 Հնս, 2026
  • Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել 11:1024 Հնս, 2026
  • Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն 11:0024 Հնս, 2026
  • Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 10:4524 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ 10:3924 Հնս, 2026
  • «800 ա քո համար». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով 10:2324 Հնս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում 10:1524 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Եվրոպան կօգնի Հայաստանին սահմանադրական բարեփոխումների ճանապարհին 10:0024 Հնս, 2026
  • Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել 09:5424 Հնս, 2026
  • Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը 09:4224 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները 09:3424 Հնս, 2026
  • ԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունել 09:1924 Հնս, 2026
  • Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինեն 09:0024 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3324 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0824 Հնս, 2026
  • Հյուրանոցների և ռեստորանների շրջանառությունը նախաքովիդյան շրջանի համեմատ եռապատկվել է 00:3024 Հնս, 2026
  • Փախստականների հարցերով զբաղվող հասարակական խորհուրդ է ստեղծվել 00:0424 Հնս, 2026
  • OpenAI-ի և Firebird-ի համագործակցության արդյունքում ՀՀ դպրոցներն ու ԲՈւՀ-երը սեպտեմբերից հասանելիություն կունենան ChatGPT Edu և Codex հարթակներին 23:4623 Հնս, 2026
  • Կադաստրային քարտեզներում առկա անճշտությունների շտկումը կհեշտանա 23:2823 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Էկոպարեկային ծառայողների երդմնակալության արարողությունը 23:1323 Հնս, 2026
  • «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգը․ ՇՄ նախարար 23:0023 Հնս, 2026
  • ՀՀ խորհրդարանական ընտրությունների թեման՝ ԵԽԽՎ նստաշրջանում 22:5223 Հնս, 2026
  • Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն 22:3023 Հնս, 2026
  • Վրձնահարվածների «Էվոլյուցիա»՝ երիտասարդ նկարչից 22:1523 Հնս, 2026
  • Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ 22:0323 Հնս, 2026
  • Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ 21:4923 Հնս, 2026
  • Ադրբեջանական ինտերնետը Հայաստանի տարածքով կանցնի, բայց հայկական ցանց չի մտնի. փորձագետ 21:3323 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-ԵՄ կապակցվածության համատեղ ծրագրերն ու զարգացման ուղղությունները 21:1523 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. ԵԽ գլխավոր քարտուղարի ելույթը ԵԽԽՎ-ում 21:0023 Հնս, 2026
  • Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում 20:5823 Հնս, 2026
  • «Թեստերը բարդ չէին». անցկացվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը 20:5423 Հնս, 2026
  • «Դոմուս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 500 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4923 Հնս, 2026
  • Գոլդ համարանիշների հերթական աճուրդը կամփոփվի վաղը 20:4523 Հնս, 2026
  • Ֆուդոկան կարատեի Ասիայի առաջին բաց առաջնությունը՝ ՀՀ-ում 20:4123 Հնս, 2026
  • Յունիս 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3723 Հնս, 2026
  • Սպասարկման նոր գրասենյակները հնարավորություն կտան նվազեցնել վարչարարական բարդություններն ու հերթերը 20:3423 Հնս, 2026
  • Թուրքիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել 20:3123 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.06.2026 20:2723 Հնս, 2026
  • Լայմի հիվանդություն. տզից մարդուն փոխանցվող վարակի հետևանքները 20:2223 Հնս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հարցեր 20:1723 Հնս, 2026
  • Իրանն ամբողջությամբ բացել է օդային տարածքը քաղավիացիայի համար 20:1423 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 23. 2026 20:1123 Հնս, 2026
  • ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of Israel 20:0423 Հնս, 2026
  • Վանաձորի այգու հողատարածքները վերադարձվում են համայնքին 19:5823 Հնս, 2026
  • Ճապոնական խեցեգործության նմուշները Հայաստանի պատմության թանգարանում 19:5223 Հնս, 2026
  • Ուկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. Պուտին 19:4723 Հնս, 2026
  • Բրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր 19:4323 Հնս, 2026
  • Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալ 19:3723 Հնս, 2026
  • Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու խնդիրները 19:3323 Հնս, 2026
  • Ինչպես արդյունավետ կառավարել թափոնները․ քառօրյա ուսումնական այց Շվեդիա 19:2423 Հնս, 2026
  • Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո 19:1623 Հնս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով բանակցությունները. Լավրով 19:1223 Հնս, 2026
  • Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները 19:0723 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Տարանցիկ կապուղի, ոչ թե տվյալների փոխանակում․ ինչ է նախատեսում ՀՀ-Ադրբեջան գործարքը 19:0023 Հնս, 2026
  • Երկու հոբելյան՝ Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանում 18:5923 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին 18:5123 Հնս, 2026
  • Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան 18:4323 Հնս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի հինգ ամսվա արդյունքները 18:3623 Հնս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել 18:2423 Հնս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը 18:1423 Հնս, 2026
  • Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը 18:0623 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր 18:0223 Հնս, 2026
  • Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում 17:5623 Հնս, 2026
  • Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 17:5123 Հնս, 2026
  • 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:3923 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման աշխատանքները. Ուրալօղլու 17:2623 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. Politico 17:1723 Հնս, 2026
  • Խուդաթյանը և Թուրքիայի տրանսպորտի նախարարը անդրադարձել են Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին 17:1323 Հնս, 2026
  • Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ 17:0723 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 17:0023 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015