ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանկային երեք հաշիվ ունի տարբեր երկրներում՝ գրում է The New York Times-ը:
Հաշիվներ են բացվել Չինաստանում, Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ չինական հաշիվը վերահսկում է Trump International Hotel Management LLC-ն: NYT-ն հայտնում է, որ Թրամփը մտադիր էր Չինաստանում բիզնեսով զբաղվել դեռևս ընտրություններից առաջ: Հետագայում նախագիծը սառեցվել է:
Թրամփի կազմակերպությանն են պատկանում նաև Չինաստանում գրանցված մի քանի ձեռնարկություն, մասնավորապես՝ THC China Development-ը, որը 2017-ին ավելի քան 17 միլիոն դոլարի եկամուտ բերեց:
Չինաստանի հետ հարաբերությունները դարձել են թեկնածուների քարոզարշավի կարևորագույն կետերից: Այդ երկրում Թրամփի հաշիվները պարբերականի ուշադրության կենտրոնում հայտնվելու պատճառներից է այն փաստը, որ ամերիկացի առաջնորդը իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենին մեղադրում է Չինաստանին հավատարմության մեջ և հաճախ է խոսում նրա որդու՝ Հանթերի կնքած արտաքին գործարքների մասին: