Զուգդիդից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ քաղաքի բանկ ներխուժած զինված ավազակները մոտ 30 պատանդին ազատ արձակելու համար պահանջել են 500 հազար դոլար: Հակառակ դեպքում հանցագործները սպառնում են պայթեցնել շենքը: Իրենց պահանջը կատարելու համար նրանք իշխանությանը տվել են երկու ժամ՝ հայտնում է sputnik.georgia-ն:
Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի՝ բանկում երկու հանցագործ կա, իսկ հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիան լրագրողներին ասել է, ո, իր տեղեկություններով, հանցագործը գործում է միայնակ: Նշվում է նաև,որ պատանդներից մեկին հաջողվել է սեղմել SOS կոճակը:
Պատանդներից ոմանց հաջողվել է փախչել տանիքով և հրշեջ սանդուղքի միջոցով: