Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Եվրամիության ղեկավարությանը ուղերձ է հղել, որում խնդրել է ուսումնասիրել Թուրքիայի հետ ԵՄ-ի մաքսային համաձայնագիրը դադարեցնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ հղում կատարելով հունական ANA գործակալությանը:
Հունաստանի արտգործնախարարն իր խնդրանքը բացատրել է նրանով, որ Թուրքիան բազմիցս խախտել է այդ համաձայնագիրը:
Վերջին ամիսներին արևելյան միջերկրածովյան հատվածում դրությունը սրվել էր՝ կապված այդ շրջանում Անկարայի երկրաբանական ու հետախուզական գործունեության ակտիվացման հետ:
Թուրքիան նավթագազային հետախուզություն է իրականացնում այն ջրերում, որը Հունաստանն ու Կիպրոսը բացառապես իրենց տնտեսական գոտին են համարում: