• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պատրաստի հեղափոխության սցենար չկա, մանդատները պետք է վերցնել. ԲՀԿ-ի թեկնածու Պատրաստի հեղափոխության սցենար չկա,... 19:54
Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 20:55
Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը հաշվի է նստում հենց Նիկոլ Փաշինյանի հետ. Ավետիս Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կովկասում Անկարայի գործողությունները սպառնալիք են նաև Եվրամիության համար. նախագահը՝ POLITICO-ին
Քաղաքականություն
15:4919 Հոկ, 2020

Կովկասում Անկարայի գործողությունները սպառնալիք են նաև Եվրամիության համար. նախագահը՝ POLITICO-ին

Հայտնի վերլուծաբան Բեն Յուդահը զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նա POLITICO պարբերականում անդրադարձել է այդ հարցազրույցին՝ հոդված հրապարակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այն թարգմանաբար, մասնակի կրճատումներով ներկայացվում է ստորև:

Հայաստանի նախագահ Ամեն Սարգսյանն ասում է, որ Կովկասում Անկարայի գործողությունները սպառնալիք են ներկայացնում նաև Եվրամիության համար:

Հայաստանի նախագահը պատասխաններ է ակնկալում ՆԱՏՕ-ից՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին Թուրքիայի ներգրավման առնչությամբ: Արմեն Սարգսյանն ասում է, որ պատրաստ է մեկնել Բրյուսել՝ Կովկասում Անկարայի գործողությունների շուրջ տրանսատլանտյան դաշինքին դեմ առ դեմ ասելու և Եվրամիությանը նախազգուշացնելու այն սպառնալիքի մասին, որ դրանք ներկայացնում են դաշինքի անվտանգության համար:

«Եթե գնամ Բրյուսել, կցանկանամ խոսել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, թե ինչո՞վ է պայմանավորված այս շատ տարօրինակ իրավիճակը, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ներքաշվում է մի պատերազմի մեջ, որը ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս է պատահում, որ ՆԱՏՕ-ի անդամը գործում է այդքան ազատ, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի ձեռնարկում: Արդյոք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նրա առաջ կանաչ լո՞ւյս է վառել»,- ասաց Հայաստանի նախագահը POLITICO-ին տված հարցազրույցում:

Թուրքիան աջակցեց իր ավանդական դաշնակից Ադրբեջանին, երբ անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը սրվեց: Մարտերը հարյուրավոր կյանքեր են խլել, երկու կողմերը միմյանց մեղադրել են խաղաղ բնակիչների սպանության մեջ:

Հայաստանը մեղադրում է Թուրքիային՝ Ադրբեջան կործանիչներ ու սիրիացի վարձկաններ ուղարկելու/բերելու համար: Անկարան հերքել է դա, չնայած մամուլում մի շարք հոդվածներ փաստել են սիրիացի զինյալների և F-16-երի առկայությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ իր երկրում կան F-16 ինքնաթիռներ, բայց պնդել է, թե դրանք չեն օգտագործվել մարտերում:

Սարգսյանը նշեց, որ ցանկանում է այցելել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ «բացատրություններ ստանալու», թե ինչու են «հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ և F-16 ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործընթացում: Դրանք ՆԱՏՕ-ի արտադրության զենքեր են. շարժիչներն Ավստրիայից են, ավիացիոն ռադիոտեխնիկան՝ Կանադայից, հրթիռային մասերը՝ Բրիտանիայից և այլն»:

Սարգսյանը նաև նշեց, որ պատրաստ է մեկնել Փարիզ, Լոնդոն և Բեռլին՝ Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայի ղեկավարներին ներկայացնելու համար. «Պատրաստ եմ Անգելա Մերկելին ասել, որ ես հասկանում եմ՝ Եվրոպան զբաղված է այլ գործերով, որ բոլորը զբաղված են COVID-19-ով, բայց, հարգելի տիկին կանցլեր, այն, ինչ դուք, հավանաբար, պարզ չեք տեսնում, Կովկասից դեպի ձեզ եկող մեկ այլ աղետ է, որը ոչ թե կենսաբանական, այլ անկայունության և պատերազմի վիրուս է»:

Սարգսյանն ասաց, որ ցանկանում է, որ հասկանալի լինի. «Թուրքիայի և Ադրբեջանի հրահրած պատերազմը մեկ այլ Սիրիա ստեղծելու վտանգ է պարունակում: Կամ՝ Թուրքիան Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի ստեղծող և կառավարող է դառնում»: (ԵՄ-ի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ խողովակաշարերը մոտ են գտնվում Լեռնային Ղարաբաղին):

Միևնույն ժամանակ, նա անհրաժեշտություն չի տեսնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հիշեցնել հակամարտության հնարավոր աշխարհաքաղաքական ճյուղավորումների մասին. «Կարծում եմ՝ Մակրոնը հասկանում է, որ Կովկասում անկայունությունը հարվածելու է տարածաշրջանի ավելի հեռու հատվածներին, իսկ հետո ազդեցություն կունենա Արևմտյան Եվրոպայի վրա,- ասաց Սարգսյանը:- Նա հասկանում է, որ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում նշանակում է, որ Հարավային Եվրոպան և Կենտրոնական Ասիան կախվածություն մեջ կլինեն Թուրքիայից, և Թուրքիան կդառնա տարածաշրջանային գերտերություն: Դա հենց այն է, ինչին ցանկանում է հասնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը»:

Ֆրանսիայում, որտեղ բնակվում են բավականին մեծ թվով հայեր, օրինագիծ է ներկայացվել խորհրդարան՝ Արցախի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ակնկալում է, որ Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղը, բայց այն (օրինագիծը) ընդունելու հավանականությունը փոքր է:

Սարգսյանն ասում է, որ շատ ուրախ կլինի, եթե Ֆրանսիան ճանաչի առանձնացած տարածաշրջանը. «Մենք՝ հայերս, մշտապես հավատացել ենք, որ խնդրի լուծման պետք է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, և իրավիճակն ավելի չբարդացնելու նպատակով մինչև հիմա զերծ ենք մնացել Արցախի Հանրապետությունը ճանաչելուց»: Նա ավելացնում է. «Բայց իհարկե, եթե չտեսնենք լույս թունելի վերջում, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղը»:

Հայաստանը փորձում է ներկայիս պատերազմը Բրյուսելին ներկայացնել որպես Թուրքիայի աճող ինքնահաստատման մի մաս, որն Անկարային ԵՄ անդամ պետությունների հետ հակամարտության մեջ է դրել ողջ տարածաշրջանում: Լիբիայում Թուրքիան միջամտել է ՄԱԿ-ի աջակցությունն ունեցող կառավարության անունից՝ ընդդեմ Ֆրանսիայի աջակցությունն ունեցող ռազմական առաջնորդ Խալիֆա Հաֆթարի, իսկ Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավերն էներգետիկ աղբյուրներ են որոնում այն ջրերում, որոնց նկատմամբ պահանջ ունեն Հունաստանը և Կիպրոսը:

«Այնպիսի տպավորություն է,- ասում է Սարգսյանը, -որ Էրդողանն իր շուրջն ամենուր անկայունություն է ստեղծում և ջարդում է ստատուս քվոն: Այս անկայունության ծովում Թուրքիան կարծես բավական հանգիստ լողում է, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս խաղալ բոլորի հետ»:

Սարգսյանն ասում է, որ տպավորությունը, թե Եվրոպան և ՆԱՏՕ-ն չեն կարողանում ազդեցություն գործել Անկարայի վրա, ռիսկի տակ է դրել այդ կառույցների վստահելիությունը. «Ես կոչ եմ անում Բրյուսելում բոլորին՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նախ և առաջ, նրանք պետք է որոշեն, թե ինչն է ընդունելի, քանի որ թուրքական գործողությունները վնասելու են ՆԱՏՕ-ին, նրա հեղինակությունն ու հիմնարար գաղափարը, թե այն դաշինք է, որը գոյություն ունի թշնամուց պաշտպանվելու համար»:

Նա նշում է, որ հավատացած է՝ թուրքական միջամտությունն այսուհետ կվերափոխի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունն՝ Ադրբեջանը դարձնելու պլացդարմ դեպի ավելի լայն տարածաշրջան և նրա առանցքային խողովակային ցանցի վրա թուրքական ազդեցության համար:

Նա նաև նախազգուշացրեց, որ սիրիացի վարձկանները կարող են դառնալ տարածաշրջանում երկարաժամկետ ապակայունացման գործոն. «Նրանք այստեղ կստեղծեն մեկ այլ անկայունության գոտի, որը սպառնալու է Ադրբեջանին, Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին»:

Սարգսյանը ցավով է նշում, որ Եվրոպայից դուրս՝ երկրները զբաղված են այլ հարցերով, ինչպես՝ ԱՄՆ ընտրությունները:

Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, որն անցյալում զենքեր է մատակարարել նաև Ադրբեջանին, մինչև հիմա նախընտրել է ռազմական աջակցություն չցուցաբերել Երևանին: Այդուհանդերձ, Կրեմլը վերջին շաբաթների ընթացքում եղել է հակամարտության մեջ առաջատար դիվանագիտական ուժը, որը բանակցություններ էր վարում հրադադարի շուրջ, որը չի հաջողվել:

«Ես գնահատում եմ այն, ինչ անում են նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը»,- ասում է Սարգսյանը:

Հայ պաշտոնյաները պարբերաբար ասել են, որ հակամարտությունը դիտարկում են ոչ միայն որպես տարածքային վեճ, այլև որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակություն, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվեցին ավելի քան 1.5 մլն հայեր:

Սարգսյանը պնդում է, որ Թուրքիան ցանկանում է «ոչ միայն դաս տալ Հայաստանին և ասել, թե ինչ է տեղի ունեցել 105 տարի առաջ, այլև ասել՝ «ինչո՞ւ չեք լռում, հայեր, դուք ևս մեկ ցեղասպանության կենթարկվեք 2020 թվականին, և դա կարող է տեղի ունենալ միջազգային հանրության աչքերի առաջ»:

Թուրքիան և Ադրբեջանն ասում են, թե Բաքվի պատերազմը միտված է ազատագրելու օկուպացված տարածքները, որոնք միջազգայնորեն Ադրբեջանի մաս են ճանաչված:

Այդուհանդերձ, Սարգսյանը պնդում է. «Նրանք պատերազմ են մղում էթնիկ զտում իրականացնելու նպատակով՝ այդ տարածքը հայերից մաքրելու համար»: 

Դիտումների քանակ113
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 20 ԸԸՀ-ներում վերահաշվարկ է իրականացվում. որ ուժի ձայները ինչպես են փոխվել 22:4810 Հնս, 2026
  • Առողջապահության նախարարության բյուջեն 2018-ի համեմատ 2025-ին կրկնապատկվել է 22:3910 Հնս, 2026
  • Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդները 22:2610 Հնս, 2026
  • Իրենք մեր արձանագրությունից են տեղեկացել, մենք ուղղելու էինք. ԿԸՀ նախագահը՝ ԲՀԿ-ի թվերի մասին 22:1510 Հնս, 2026
  • Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ 22:0510 Հնս, 2026
  • ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան 21:5110 Հնս, 2026
  • Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ․ Թրամփ 21:3710 Հնս, 2026
  • ՄԱԿ-ում քննարկվել է ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության հարցը 21:2410 Հնս, 2026
  • Հայաստան-Բուլղարիա ավիակապի ընդլայնման հարցը՝ Bulgaria Air-ի հետ հանդիպման օրակարգում 21:1110 Հնս, 2026
  • Յունիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0210 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՔՊ-ն փաստում է ձայների աճը, ընդդիմությունը՝ վիճարկում տվյալներ.վերահաշվարկի հետքերով 21:0010 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 20:5510 Հնս, 2026
  • Կավե դիմակների պատ՝ Երևանում և Վանաձորում 20:5110 Հնս, 2026
  • Հռոմի Պապն առաջին անգամ այցելել է իսպանական բանտ 20:4310 Հնս, 2026
  • Ինչ անել, եթե WhatsApp-ի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության հղում, բայց նման գործողություն չեք նախաձեռնել 20:3610 Հնս, 2026
  • Ֆերմերային շուկա. Երևանում գյուղմթերքի վաճառքը՝ առանց միջնորդի 20:3010 Հնս, 2026
  • Հյուսիսային Իռլանդիայում անկարգություններ են սկսվել սուդանցի փախստականի՝ դանակով հարձակումից հետո 20:2410 Հնս, 2026
  • ՌԴ հատուկ ծառայությունները բազմաշերտ արշավ են սկսել Հայաստանի դեմ. արտահոսք 20:1810 Հնս, 2026
  • Ժողովուրդն ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ. Ավանեսյան 20:1310 Հնս, 2026
  • Իրականության հետ կապ չունի տպավորությունը, թե բոլորը գաղտնալսվում են. ՀԿԿ նախագահ 20:0610 Հնս, 2026
  • Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունում 19:5910 Հնս, 2026
  • Հրաչ Քոզիբեյոքյան. գորգերի բժիշկը 19:5410 Հնս, 2026
  • ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի պատրիարք Կիրիլի և Դվորկովիչի նկատմամբ 19:4610 Հնս, 2026
  • Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՆԳՆ-ն՝ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից տառերը պոկելու մասին 19:3710 Հնս, 2026
  • Իսրայելը մշակել է րոպեում 30 անօդաչու թռչող սարք խոցող նոր լազերային համակարգ 19:2510 Հնս, 2026
  • Ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին. Գալյան 19:1910 Հնս, 2026
  • Դատախազը որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին 19:1010 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Ընտրակաշառքի ֆինանսավորումների մասով շուտով բացահայտումներ կլինեն. ՀԿԿ նախագահ 19:0010 Հնս, 2026
  • Մենք կօգնենք Իրանի վերականգնմանը, բայց կվերցնենք նրանց նավթի կեսը. Թրամփ 18:5810 Հնս, 2026
  • Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու մասին 18:4610 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով 18:3810 Հնս, 2026
  • Ընտրության մասնակցելու համար կուսակցություններին ներկայացվող պահանջները կխստացվեն. Սրբուհի Գալյան 18:2810 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 10. 2026 18:2110 Հնս, 2026
  • Կեղծ լուր են տարածում, իբր ՔՊ-ն 0 ձայն է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ֊ը մուտքագրել է 717, տեղադրում եմ արձանագրության սկանը. Բաբկեն Թունյան 18:1310 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը 18:1310 Հնս, 2026
  • Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը 18:0710 Հնս, 2026
  • Ավանեսյանը՝ առողջապահության ոլորտում 2025 թ. իրականացված ծրագրերի ու բյուջետային հատկացումների մասին 18:0010 Հնս, 2026
  • Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Վահագն Խաչատուրյան 17:5410 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանը առանձնազրույց է ունեցել հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի հետ 17:4910 Հնս, 2026
  • Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար 17:3910 Հնս, 2026
  • Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել 17:2910 Հնս, 2026
  • Պապոյանը՝ Էլեկտրաշարժիչով մեքենաների քվոտայի մնացորդի մասին 17:1810 Հնս, 2026
  • Քրեական հեղինակության նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:1610 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում որոշել են քննարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրության հոդվածի կիրառումը՝ երկու տարի մուծումները չվճարելու պատճառով. Լավրով 17:0710 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | ԿԸՀ նախագահն անդրադարձել է ԲՀԿ-ի քվեների հետ կապված խնդրին 17:0010 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է՝ հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ 16:4910 Հնս, 2026
  • «Թաքնված» աղ՝ սննդում 16:4210 Հնս, 2026
  • Հայտնաբերվել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է 16:3410 Հնս, 2026
  • Վանաձորում թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել 16:2510 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 16:1710 Հնս, 2026
  • Լավրովը և Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակը 16:0610 Հնս, 2026
  • Ապատեղեկատվական գրոհ՝ ընտրությունից առաջ և ընտրության օրը. կլինի նաև հետընտրական գրոհ. փորձագետ 15:5710 Հնս, 2026
  • Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց 15:4810 Հնս, 2026
  • Առանձին շրջաններում՝ անձրև, ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:4010 Հնս, 2026
  • Ամերիկյան և իրանական ուժերը փոխադարձ հարվածներ են հասցրել 15:2910 Հնս, 2026
  • «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 15:1910 Հնս, 2026
  • Ֆրանսիան և Իտալիան արգելել են Իսրայելի ֆինանսների և անվտանգության նախարարների մուտքը երկիր 15:0610 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Սա դեռ վերջնական պատկերը չէ, սակայն տենդենցը հստակ է. Ալեքսանյանը՝ վերահաշվարկի մասին 15:0010 Հնս, 2026
  • Կատարողականը՝ 92.8%, ծախսերի աճը՝ 14%. Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2025-ի բյուջեի կատարման հաշվետվությունը 14:5710 Հնս, 2026
  • Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. Նարեկ Սարգսյան 14:4710 Հնս, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման՝ 2025-ի հաշվետվությունը 14:3910 Հնս, 2026
  • Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով 14:2810 Հնս, 2026
  • Գիշերը Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է դրոններով 14:2110 Հնս, 2026
  • Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ 14:1210 Հնս, 2026
  • Ունենք շուրջ 115 քրեական վարույթ, և հարցաքննության ընթացքում որևէ անձ չի ասել, թե ձայնագրությունը կեղծված է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 14:0510 Հնս, 2026
  • 2025-ին ԱԺ բյուջեն կատարվել է 98,4 տոկոսով, ճշտված բյուջեի և կատարված ծախսի միջև շեղումը՝ 118,442,500 դրամը, փոխանցվել է պետբյուջե 13:5810 Հնս, 2026
  • Հրապարակված ձայնագրությունների մասով չունենք որևէ դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան 13:5110 Հնս, 2026
  • Տաշիրում պանրի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել 13:4410 Հնս, 2026
  • Եռագլխի նախաձեռնած վերահաշվարկների և ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից դարձել են 49,9%. Վահագն Ալեքսանյան 13:3810 Հնս, 2026
  • Ուկրաինան դրոններով ու հրթիռներով հարվածում է Ռուսաստանի նավթային և գազային օբյեկտներին 13:3110 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը 13:2310 Հնս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը 13:1510 Հնս, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան 13:0810 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Մինչև ընտրությունները ստեղծվել էր հաքերային 2 խմբավորում. փորձագետ 13:0010 Հնս, 2026
  • Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 240-ից ավելի անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են. Նահապետյան 12:5710 Հնս, 2026
  • Առաջիկա 2 շաբաթում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասով վերջնական որոշումը կունենանք և ձեռնամուխ կլինենք նոր ՔԿՀ-ի կառուցման աշխատանքներին. Գալյան 12:5010 Հնս, 2026
  • Ունենալու ենք նոր բացահայտումներ, իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ. Նահապետյանը՝ ընտրակաշառքի դեպքերի մասին 12:4410 Հնս, 2026
  • ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքները ժողովրդավարության արտացոլումն են. Գալյան 12:3810 Հնս, 2026
  • Արթուր Նահապետյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3210 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրադրությունը լարված է 12:3210 Հնս, 2026
  • Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. Գալյան 12:2810 Հնս, 2026
  • Փաստ է՝ գոյություն ունեն իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը. Գալյան 12:2310 Հնս, 2026
  • Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը. Գալյան 12:1210 Հնս, 2026
  • ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը 12:0910 Հնս, 2026
  • Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների մասին 12:0510 Հնս, 2026
  • Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5710 Հնս, 2026
  • ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների 11:5110 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4510 Հնս, 2026
  • Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ 11:3810 Հնս, 2026
  • Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:2710 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ 11:0610 Հնս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5210 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը 10:4210 Հնս, 2026
  • 2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Խաչատուր Պողոսյան 10:3110 Հնս, 2026
  • Գյումրու բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 10:2110 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Ռուսաստանաբնակ բլոգերը կկալանավորվի ընտրակաշառք տալու համար | 10.06.2026 10:0010 Հնս, 2026
  • Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի 09:3210 Հնս, 2026
  • Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի 09:1210 Հնս, 2026
  • Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ 08:5210 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:3710 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015