Ղրղըզստանի վարչապետ Սադիր Ժափարովը հայտարարել է, որ ինքն է ստանձնել երկրի նախագահի լիազորությունները: Նրա խոսքով՝ խորհրդարանի խոսնակ Կանատ Իսաեևը, որին, ըստ սահմանադրության, պետք է փոխանցվեր իշխանությունը, հրաժարվել է նախագահի պաշտոնից և հրաժարական ներկայացրել, հայտնում է Ինտերֆաքսը:
Հոկտեմբերի 15-ին հաղորդել էին, որ նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովը լքել է պաշտոնը: Հեռանալու իր որոշումը նա բացատրել է երկրում արյունահեղությունը կանխելու ցանկությամբ:
նախագահի հրաժարականի առաջին կոչերը հնչեցին անցյալ շաբաթվա սկզբին՝ ցույցերի ժամանակ, որոնք սկսվել էին հոկտեմբերի 4-ին տեղի ունեցղած խորհրդարանական ընտրություններից հետո: Ղրղըզստանի մայրաքաղաքում դրանք ուղեկցվեցին բախումներով:
Ժեենբեկովի պաշտոնաթողությունից հետո երեք ամսվա ընթացքում երկրում պետք է տեղի ունենան նախագահի նոր ընտրություններ: