Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես նաև 13 այլ երկիր, ընտրվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ և կազմակերպությունում կգործեն առաջիկա երեք տարիներին: Ըստ The Guardian-ի՝ Սաուդյան Արաբիան՝ G20-ի ներկա նախագահը, չկարողացավ մտնել խորհուրդ, ինչն ըստ մասնագետների՝ լուրջ հարված հասցրեց երկրի հեղինակությանը: Էր Ռիադը փորձում էր այն բարձրացնել՝ խոստովանելով Սաուդյան Արաբիայի քաղաքացու և Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշուքջիի սպանությունը:
Երեքշաբթի Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում անցկացվեց գաղտնի քվեարկություն 15 թափուր տեղերի համար, որոնք բաշխվել են հինգ շրջանների միջև:
2020-ի ընտրություններում միակ մրցունակ աշխարհագրական խումբը Ասիա-Խաղաղօվկիանոսյանն էր, որում հինգ թեկնածու պետությունները՝ Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Ուզբեկստանը և Նեպալը, մրցում էին չորս տեղի համար: Սաուդյան Արաբիան ստացել է ամենաքիչը՝ 90 ձայն, իսկ Նեպալը ամենամեծ աջակցությունն է ունեցել՝ 150 ձայն: