Պաշտոնական Աթենքը հայտարարել է, որ Հունաստանի իշխանությունները Թուրքիայի հետ բանակցություններ չեն սկսի, քանի դեռ թուրքական Oruc Reis հետազոտական նավը գտնվում է մայրցամաքային իր ջրերում: Այս մասին հայտնել է Հունաստանի կառավարության խոսնակը՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Քանի դեռ Oruc Reis նավը գտնվում է այդ տարածքում, մենք Թուրքիայի հետ երկխոսություն չենք սկսի»,-հայտնել է խոսնակ Ստելիոս Պետսասը:
Հունաստանի իշխանությունները պնդում են, որ թուրքական նավը հունական կղզու մոտ ուղարկելու Անկարայի որոշումը խիստ լարում է դրությունը, ինչն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանը: