Տաջիկստանի ներկա նախագահ Էմոմալի Ռահմոնը նախագահական ընտրություններում, նախնական տվյալներով, հավաքել է ավելի քան 90,9% ձայն: Այս մասին այսօր հայտնել է Տաջիկստանի ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի նախագահը: Նա նաև նշել է, որ խախտումներ և բողոքներ չեն ստացվել: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 85,39%՝ գրում է ՏԱՍՍ-ը:
Նախնական արդյունքների հիման վրա հանձնաժողովը որոշել է Էմոմալի Ռահմոնին հայտարարել Տաջիկստանի ընտրված նախագահ:
Նախագահական ընտրությունները Տաջիկստանում անցկացվել են կիրակի: Ռահմոնի մրցակիցներից ամենաշատ ձայներ հավաքել է հանրապետության Ագրարային կուսակցության նախագահ Ռուստամ Լատիֆզոդան, որին քվեարկել է ընտրողների 3.03% -ը:
Ռախմոնը Տաջիկստանը ղեկավարում է 1992 թվականից: Սա նրա մասնակցությամբ հինգերորդ նախագահական ընտրություններն են: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր հինգ թեկնածու: