• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Նախիջևանի ինքնավարությանը Այլ հայացք Նախիջևանի ինքնավարությանը 15:02
Կոչ ենք անում հանրությանը չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին. ԱՆ Կոչ ենք անում հանրությանը... 11:14
Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը, իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության... 11:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղ 12:1312 Հոկ, 2020

Հայաստանն ու Արցախը հավատարիմ են հրադադարը պահպանելու հանձնառությանը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը:

Հարց - Մեր թղթակից Սինեմը հաղորդեց մեզ, որ մի ադրբեջանցի պաշտոնյա պնդում էր, թե ակնհայտ է, որ Գյանջայի ուղղությամբ հրթիռներն արձակվել են Հայաստանից, և որ Լեռնային Ղարաբաղի ռազմական պաշտոնյաները հերքել են քաղաքի հրթիռակոծումը: Արդյոք Հայաստանը խախտո՞ւմ է զինադադարը:

Զոհրաբ Մնացականյան - Դա բացարձակ սուտ է, որը հորդում է Բաքվից: Հայաստանը դա չի արել: Եվ դա նույնիսկ ժխտվել է Պաշտպանության նախարարության կողմից:

Երեկ երեկոյան կարևոր հայտարարության հասանք մարդասիրական նպատակներով կրակի դադար հաստատելու և այդ ուղղությամբ աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Բայց մի քանի ժամ անց` շաբաթ օրը վաղ առավոտյան, Ադրբեջանը շարունակում էր իր ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով` հիմնականում հարավում: Ամենասարսափելին այն է, որ նրանք շարունակաբար, մեթոդիկ կերպով թիրախավորում և հարվածում էին խաղաղ բնակավայրերին, քաղաքներին ու գյուղերին, Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ այս ամենը շարունակվում էր առավոտից մինչև կեսօր: Ժամը 12-ից հետո, երբ պետք է կրակի դադար հաստատվեր, ադրբեջանական կողմը շարունակում էր այս գործողությունները: Սա կանխամտածված հարձակում է այն ամենի դեմ, ինչին մենք փորձում էինք հասնել կրակի դադարի միջոցով:

Հարց - Կցանկանայի մեկ հարց պարզաբանել: Եթե Հայաստանը չէ պատասխանատու Գյանջայի վրա հարձակման համար (և այն մեկի, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին), եթե նա չէ պատասխանատու այս վերջին հարձակման համար, ապա, ո՞վ է, ըստ Ձեզ, արել դա:

Զոհրաբ Մնացականյան - Արցախի պաշտպանության ուժերը լիովին վճռական են շարունակելու իրենց պաշտպանությունը, Դուք պետք է հասկանաք դա: Նրանք պաշտպանվում են Արցախի քաղաքացիների, ժողովրդի վրա իրականացվող այս մեթոդիկ, թիրախային հարձակումից:

Հարց - Այժմ, որպեսզի կարողանամ հասկանալ, թույլ տվեք ընդհատել Ձեզ, քանի որ իսկապես ցանկանում եմ այստեղ մի պարզաբանում անել: Դուք ասում եք, որ հայկական զորքերը չեն, որ արձակում են այս հրթիռները, դրանք Արցախի ուժերն են, այնտեղի պաշտպանական ուժերը, որոնք պաշտպանում են Լեռնային Ղարաբաղը մինչ կրակի դադարի ուժի մեջ մտնելը: Սա ճի՞շտ է:

Զոհրաբ Մնացականյան - Կրակի դադարը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից թե՛ կեսօրից առաջ, և թե՛ հատկապես դրանից հետո: Նրանք շարունակում էին իրենց ռազմական գործողությունները, և որ ամենասարսափելին է՝ նրանք կրակում էին գյուղերի և քաղաքների ուղղությամբ: Դուք պետք է ձեր գործընկերներին ուղարկեք Ստեփանակերտ և այլ քաղաքներ, որպեսզի նրանք արձանագրեն, թե ինչ ձևով են այդ քաղաքներն ու գյուղերը հողին հավասարեցվում, որտեղ մարդիկ երկրորդ շաբաթն է, ինչ անց են կացնում ապաստարաններում, որտեղ փախստականների հոսք է սկսել, որտեղ նրանք անում են այն, ինչ արել են 1990-ականերին՝ էթնիկ զտումներ, մարդկանց երկրի երեսից ջնջելը: Դա տեղի չի ունենալու: Արցախի պաշտպանական ուժերը շարունակելու են վճռականորեն պաշտպանվել: Եվ Հայաստանը եղել և մնում է նրանց անվտանգության երաշխավորը:

Հարց - Հայաստանը վճռական էր միջազգային աջակցություն ստանալու հարցում: Այն աջակցություն էր ակնկալում այլ երկրներից: Արդյոք դա ավելի հեշտ չէ՞ր լինի, եթե Հայաստանը որոշում կայացներ դադարեցնել հրադադարի ցանկացած խախտում, և զենքը վայր դներ՝ թույլ տալով հումանիտար կրակի դադարի, գերիների փոխանակման և մարմիների փոխանակման իրականացումը:

Զոհրաբ Մնացականյան - Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա: Արցախը հավատարիմ է: Մենք բարեխղճորեն բանակցել են այս հայտարարությունը: Արցախի կառավարությունը, նախագահը բացարձակապես, անվերապահորեն աջակցել են հրադադարին: Սա շատ կարևոր գործառույթ է՝ անելու նվազագույնը, ի ցույց դնելու դրա հումանիտար գործառույթը: Կան բազմաթիվ լրջագույն հումանիտար հարցեր, որոնք անմիջապես պետք է լուծվեն: Մարմինների վերադարձը, գերիների վերադարձը պետք է իրականացվի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է: Հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, լիովին շահագրգռված են դրանում: Եվ մենք հավատարիմ ենք կրակի դադարին:

Հարց. Մեր թղթակից Բեռնարդ Սմիթը մեզ հաղորդեց, որ հումանիտար աշխատանքների գործընթացի մեկնարկի համար դեռևս որևէ ամսաթիվ չի հայտարարվել, որովհետև դա կախված էր կրակի դադարի հաստատումից: Կա՞ որևէ եղանակ, որով Հայաստանը կարող է ճնշում գործադրելով նրա վրա, ով հրթիռներ է արձակում Ադրբեջանի վրա, դադարեցնելու դա, որպեսզի հումանիտար գործողությունները կյանքի կոչվեն:

Զոհրաբ Մնացականյան - Ես վերադառնում եմ նույն հարցին. Հայաստանը հավատարիմ է իր հանձնառությանը, Արցախը հավատարիմ է իր հանձնառությանը: Միանշանակորեն վերստին կընդգծեմ, որ երեկ առավոտից սկսած մինչև ուշ գիշեր Ադրբեջանը հրետակոծում, թիրախավորում էր Ստեփանակերտը, մի քանի քաղաքներ և գյուղեր: Նրանք հսկայական վնաս են պատճառել քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին կրակի դադարի հաստատման ամբողջ օրը շարունակ։ Նրանք, ըստ էության, չեն հասկանում՝ ինչ է կրակի դադարեցումը: Կրակի դադարեցումը նրանց իրավունք չի վերապահում սպանել քաղաքացիներին, հարվածներ հասցնել քաղաքացիական բնակավայրերին: Ահա թե ինչ էր տեղի ունենում կեսօրից ի վեր: Եկեք շատ հստակ լինենք այս հարցում:

Սա ևս մեկ անգամ առաջ է բերում շատ կարևոր մի հարց. վերիֆիկացիոն մեխանիզմների հարցը: Մենք ցանկանում ենք կրակի դադար, մենք ցանկանում ենք տեղում վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք կմատնանշեն ոճրագործին, ի ցույց կդնեն այն կողմին, որը հավատարիմ չէ կրակի դադարին: Մենք խոսել ենք այս մասին տևական ժամանակ, և ևս մեկ անգամ ընդգծում եմ դա:

Դիտումների քանակ1674
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սուրբ և անմահ պատարագ՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1008 Փտր, 2026
  • Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 16:5208 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն 13:4908 Փտր, 2026
  • Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարային անջատումը. Ռոմանոս Պետրոսյան 13:3608 Փտր, 2026
  • Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի նիստը 12:3608 Փտր, 2026
  • Աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին 12:2708 Փտր, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Մարիամ Անտոնյան 12:1508 Փտր, 2026
  • Դիլիջանում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:2808 Փտր, 2026
  • Կոչ ենք անում հանրությանը չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին. ԱՆ 11:1408 Փտր, 2026
  • Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը, իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ 11:0408 Փտր, 2026
  • Տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի Հայաստան և Ադրբեջան 10:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 10:3308 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:1808 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար 10:1608 Փտր, 2026
  • Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին 09:0808 Փտր, 2026
  • Կոբախիձեն՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության վերականգնման հնարավորության մասին 00:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 00:4508 Փտր, 2026
  • ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ-ները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները 00:2308 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել TEDx Little Armenia առաջին միջոցառումը 00:0308 Փտր, 2026
  • Բերդից հայտնաբերված բացառիկ գտածոները վերականգնվում են 23:3307 Փտր, 2026
  • Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան 23:1807 Փտր, 2026
  • Վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ. ԿԿՀ-ն ամփոփել է պաշտոնյաների բարեվարքության տարրերի ստուգումը 23:0007 Փտր, 2026
  • Տնտեսության վիճակն ու կյանքի որակը Հայաստանում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4007 Փտր, 2026
  • Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները 22:2107 Փտր, 2026
  • ԱԳՆ առաջնահերթություններից է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը. 2025-ի հաշվետվությունը 22:0307 Փտր, 2026
  • Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը 21:4607 Փտր, 2026
  • Թմրամիջոցների հետազոտություն՝ ճշգրիտ արդյունքներով 21:2107 Փտր, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 21:0707 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր դիրքավորում միջազգային հարթակներում՝ կենտրոնանալով դրական օրակարգի վրա. Միրզոյան 21:0007 Փտր, 2026
  • Երեխան կուլ է տվել օտար մարմին. առաջին օգնությունը 20:5807 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 20:4707 Փտր, 2026
  • Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին․ ՊՆ 20:3607 Փտր, 2026
  • Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի հանդիպում անցկացնել. Axios 20:2407 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին 20:1307 Փտր, 2026
  • Հագուստի կոնստրուկտոր-մոդելավորողների վերապատրաստում 20:0707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ուզում է հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս. Զելենսկի 19:5207 Փտր, 2026
  • Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել 19:3807 Փտր, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 12 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1907 Փտր, 2026
  • Եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ հարձակում սկսի, ամբողջ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ. Արաղչի 19:0107 Փտր, 2026
  • Հայաստանում ճամփորդելն անվտանգ է. տուրիստների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշին 18:4607 Փտր, 2026
  • Armenian Helicopters ընկերությունը վարչապետին ներկայացրել է իր գործունեության և համագործակցության բոլոր ոլորտները 18:2807 Փտր, 2026
  • Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ահաբեկչական սպառնալիքը 18:2307 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը այցելել է Armenian Helicopters ընկերություն 18:0907 Փտր, 2026
  • Հայաստանում վտանգավոր Nipah վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են. ՀՎԿԱԿ 18:0307 Փտր, 2026
  • Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն Իրանի հետ առևտուր անող երկրների համար 17:4107 Փտր, 2026
  • Քննարկվել է ԱԳ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը 17:2407 Փտր, 2026
  • Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» 17:1607 Փտր, 2026
  • ԱԺ հերթական ընտրություն նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին 17:0207 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում՝ առաջատար, աշխարհում՝ 13-րդը. Հայաստանը՝ ամենաապահով երկրների ցանկում 17:0007 Փտր, 2026
  • Գաջեթները երեխաներին խանգարում են ունենալ խոսքային միջավայր. լոգոպեդ 16:5407 Փտր, 2026
  • Վարչապետը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության տարեկան հաշվետու ժողովին 16:3507 Փտր, 2026
  • Կոսը և Ֆիդանը քննարկել են ԵՄ-Թուրքիա օրակարգի հարցեր 16:1407 Փտր, 2026
  • 250 մլն դրամով հիմնանորոգվում է Երնջատափի դպրոցը. աշակերտները տեղավորվել են հին դպրոցում 15:5607 Փտր, 2026
  • ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Մոսկվայի և Կիևի վրա՝ հակամարտությունը մինչև հունիս ավարտելու համար. Զելենսկի 15:3407 Փտր, 2026
  • Կազմարար եղբայրները. երկրորդ կյանք՝ գրքին 15:1907 Փտր, 2026
  • ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում 2026 թ. հիմնական ուղղություններից կլինի կապակցվածությունը. Կույունջիչ 15:0607 Փտր, 2026
  • Բարդ ու թանկարժեք վիրահատություն՝ առողջության ապահովագրությամբ 14:5707 Փտր, 2026
  • Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի 14:4407 Փտր, 2026
  • Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ո՛չ հիմա, ոչ էլ ապագայում. Արաղչի 14:2907 Փտր, 2026
  • Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների համար. Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել 14:1607 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 14:0307 Փտր, 2026
  • Արաքսիա Սվաջյանը Ստոկհոլմում ծանոթացել է դպրոցների կառավարման ապակենտրոնացման շվեդական մոդելին 13:4407 Փտր, 2026
  • «Ուկրէներգոն» հայտարարել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա ռուսական զանգվածային հարձակման մասին 13:3907 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը Տավուշի մարզում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող գործարարների հետ 13:3207 Փտր, 2026
  • Պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվել 13:1707 Փտր, 2026
  • Ճանապարհների մաքրման աշխատանքներ՝ Ապարանի տարածաշրջանում 13:1407 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13:0107 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | 25-րդ ձմեռային oլիմպիական խաղերի կրակը վառվել է. Հայաստանը ներկայացված է 3 մարզաձևում 13:0007 Փտր, 2026
  • ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի՝ Դարբնիկում գտնվող սոցիալական բնակֆոնդի որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. պարզաբանում 12:4407 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր 12:3907 Փտր, 2026
  • Կայացավ 2026 թ. ձմեռային օլիմպիադայի բացումը 12:2507 Փտր, 2026
  • Թրամփը չեղարկել է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրքը 12:0607 Փտր, 2026
  • Հաքան Ֆիդանը և Մարթա Կոսը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 11:4707 Փտր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ 11:4107 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի Գետափնյա գյուղում 11:2907 Փտր, 2026
  • ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ 11:2307 Փտր, 2026
  • 3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան 10:5607 Փտր, 2026
  • Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր. Արայիկ Հարությունյան 10:3407 Փտր, 2026
  • Բարեվարքություն, զսպվածություն, էթիկա. Աննա Վարդապետյանն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկա անցնող ուսանողներին 10:2207 Փտր, 2026
  • Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է 09:5107 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 09:3707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության 09:1107 Փտր, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 364 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:4807 Փտր, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:1307 Փտր, 2026
  • Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը փոքրամասնության համար սահմանադրական երաշխիքներ է ստեղծում 00:5907 Փտր, 2026
  • Արաղչին կառուցողական է որակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները 00:4407 Փտր, 2026
  • Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել օրենքով. քննարկում ԿԳՄՍՆ-ում 00:2707 Փտր, 2026
  • Կանանց ծաղրող խոսքեր, սեռական վիճակի քննարկում. Կարապետյանի որդու բառապաշարը՝ միջազգային մամուլում 00:0207 Փտր, 2026
  • Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը 23:4706 Փտր, 2026
  • Հանձնեցինք բժշկի ID քարտերը․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 23:3306 Փտր, 2026
  • Գնումների պլանով նախատեսված՝ 164 մլն դրամի փոխարեն բազմապատիկ անգամ ցածր գնով ձեռք կբերվեն հայկական արտադրության 4G/3G մոդեմներ 23:1806 Փտր, 2026
  • 5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի 23:0006 Փտր, 2026
  • Խաղաղության օգուտների մասին խոսակցությունը խրախուսելի է. էկոնոմիկայի նախարար 22:4206 Փտր, 2026
  • Մխիթար Հայրապետյանն արձակուրդ է մեկնում 22:2106 Փտր, 2026
  • Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:0706 Փտր, 2026
  • ՀՀ-ում այրվածքաբանների կարիք կա. ինչո՞ւ պահանջված չէ մասնագիտությունը 22:0006 Փտր, 2026
  • Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը 21:4806 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 6 Փետրուար․ 2026 21:3606 Փտր, 2026
  • Կվերանայվեն պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը 21:2206 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Ոչ միայն հակաէթիկական, այլև հակաքաղաքական.քաղաքագետը՝ Կարապետյանի որդու զրույցի մասին 21:0006 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015