Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ գրում է 1tv.ge կայքը: Վրաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում մասնավորապես ասվում է.
«Վրաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և հույս հայտնում, որ հակամարտության կարգավորման ու խաղաղության հաստատման հարցերում առաջընթացին հնարավոր կլինի հասնել բանակցությունների միջոցով, ինչը կնպաստի ամբողջ տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ու բարօրությանը»,- ասված է Վրաստանի արտգործնախարության ֆեյսբուքյան էջում: