Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում մոլեգնում են անտառային ուժգին հրդեհներ: Կրակը տեղափոխվել է նաև հարևան շրջաններ: Այս մասին տեղեկացնում է hurriyet daily news պարբերականը:
Հրդեհների արագ տարածման պատճառով բնակավայրերից տարհանվել են հարյուրավոր մարդիկ: Կարճ ժամանակահատվածում կրակն անմիջապես տարածվել է բնակելի տների ու այլ կառույցների ուղղությամբ: Տարերային աղետի հետևանքով արգելափակվել են ճանապարհներ:
Հրդեհաշիջումն իրականացվում է թե՛ ցամաքից և թե՛ օդից: Աշխատանքներին ներգրավված են 50 մարտական հաշվարկ, երկու օդանավ, երկու ուղղաթիռ, երեք բուլդոզեր, տասնյակ մեքենաներ ու 300 հրշեջ: