ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:
Նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ: Ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար՝ տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: