Ֆրանսիայի իշխանությունները Մալիում գերությունից ազատել են հայտնի իրավապաշտպան Սոֆի Պետրոնինին: Այս մասին Twitter-ում հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը: Ռոյթերս գործակալությունը հայտնում է, որ փոխարենը առևանգողների պահանջով Մալիի բանտերից ազատ է արձակվել ավելի քան երկու հարյուր ահաբեկիչ:
Պետրոնինը գերության մեջ էր 2016 թվականից և որոշ ժամանակ եղել է մալիական խմբավորումների վերջին ֆրանսիացի գերին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անձամբ է 75-ամյա իրավապաշտպանին դիմավորել օդանավակայանում:
2012 թվականից Մալիում իրավիճակն անկայուն է: Տուարեգ ապստամբներն ու մի քանի իսլամիստական խմբավորումներ գրավեցին երկրի հյուսիսը՝ ստեղծելով ինքնահռչակ Ազավադի անկախ պետությունը: 2013-ին Ֆրանսիան զորք ուղարկեց Մալի՝ տարածքը վերադարձնելով աֆրիկյան հանրապետության կենտրոնական իշխանություններին: Այդ ժամանակից ի վեր իսլամիստները օգտագործում են էթնիկական հակասությունները զինյալներ հավաքագրելու համար: