• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է,... 10:27
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արցախյան պատերազմ. ռուսական ուղեղային կենտրոնների արձագանքը
Լեռնային Ղարաբաղ
22:3509 Հոկ, 2020

Արցախյան պատերազմ. ռուսական ուղեղային կենտրոնների արձագանքը

«Օրբելի» կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանն անդրադարձել է Արցախյան պատերազմի ռուսական ուղեղային կենտրոնների արձագանքին։

«Սեպտեմբերի 27-ից սկսված Արցախյան պատերազմը գրավեց ոչ միայն քաղաքական-դիվանագիտական շրջանակների, այլև տարբեր երկրների վերլուծական հանրությունների ուշադրությունը։ Ռուսական ուղեղային կենտրոնները նույնպես տարբեր հրապարակումների միջոցով արձագանքեցին ստեղծված իրավիճակին։

Քանի որ Արցախյան հակամարտությունը զուտ տեղական էթնոքաղաքական խնդիր չէ, այլ աշխարհաքաղաքական հարց, ապա ռուսական վերլուծական հանրության ուշադրությունն էլ այդ համատեքստում առավելապես կենտրոնանում է տարածաշրջանային տերությունների քաղաքականության վրա։ Այս տեսանկյունից վերլուծությունների առանցքում են գտնվում հիմնականում երկու երկիր՝ Թուրքիան և Ռուսաստանը։

Թուրքիայի պարագայում ռուսական վերլուծական հանրությունը փորձում է հասկանալ, թե որո՞նք են նրա ռազմավարական նպատակներն արցախյան հակամարտության մեջ, ի՞նչ գործողությունների է նա դիմում այդ նպատակների իրականացման համար, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ թուրքական քաղաքականությունը։

Այս առումով Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի մի հրապարակման մեջ նշվում է. «Անկարայի ռազմավարական պլանավորումը որպես ամենամոտ խնդիր ընդգրկում է ռազմաքաղաքական ազդեցության ընդլայնումը և ամրապնդումը Սիրիայում, Կիպրոսում, Լիբիայում և Հարավային Կովկասում»։ Հաջորդ խնդիրը, ըստ հրապարակման, ենթադրում է իրավիճակի ապակայունացում իրանական Ադրբեջանում, ադրբեջանա-թուրքական համարկում, վերահսկողություն Վրաստանի, Միջին Ասիայի մի շարք թյուրքական պետությունների (Ղրղըզստան, Թուրքմենստան) վրա, հետևողական թափանցում Ղրիմ, Վոլգյան շրջան և Սիբիր, ազդեցության տարածում ամբողջ Կենտրոնական Ասիայում։ Երկարաժամկետ հեռանկարում, ըստ «խորքային պետության» նախագծի, այն պետք է հանգեցնի ՌԴ մասնատման՝ Վոլգյան շրջանի և Սիբիրի մասով, դրանից բխող բոլոր հետևանքներով, ներառյալ՝ Չինաստանի մեկուսացումը։ Այս պայմաններում ՌԴ դրությունը վատթարանում է՝ կապված Ուկրաինայի ռուսատյացության և Բելառուսում իրավիճակի ապակայունացման հետ։

Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի հրապարակումներից մեկը գրում է. «Հարավային Կովկասի հակամարտության մեջ ի հայտ է եկել նոր, շատ ակտիվ և ոչ միշտ կանխատեսելի արտաքին դերակատար՝ ի դեմս Թուրքիայի։ Մեր աչքի առաջ Ռուսաստանը կորցնում է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ գլխավոր արտաքին ուժի կարգավիճակը, որն ունակ է միայնակ պահպանելու հավասարակշռությունը երկու կովկասյան պետությունների միջև և թույլ չտալու ռազմական գործողությունների վերսկսումը։ Ինչպես էլ գնահատենք Էրդողանի նպատակները Հարավային Կովկասում, պարզ է մեկ բան՝ Թուրքիան այլևս չի հեռանա տարածաշրջանից։ Անկարան դառնում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մշտական գործոն»։ Խորհրդի մեկ այլ հրապարակում ահազանգում է, որ Թուրքիան ունի ակնհայտ նորօսմանական նկրտումներ։

Խորհրդի մեկ այլ հրապարակում նշում է, որ ժամանակակից թուրքական արտաքին քաղաքականության տրամաբանությունն ու դինամիկան կրկին ու կրկին մղում են Ռ. Էրդողանին «ականադաշտ», որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է ճակատագրական լինել ռուս-թուրքական հարաբերությունների համար։ Լիբիական ճգնաժամի, Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ իրականացվող ռազմական գործողությունների, Հունաստանի հետ դիմակայության սրման, Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հետ միասին հրապարակումը էրդողանի վարչակարգի կողմից ռուս-թուրքական հարաբերությունները վտանգող գործողություններ է համարում նաև միջամտությունը արցախյան հակամարտությանը, թողտվությունը ահաբեկիչների նկատմամբ Իդլիբում և Ռուսաստանում համաթյուրքականության գաղափարների ագրեսիվ տարածումը։

Քանի որ վերջին երեքն առավել փոխկապակցված են միմյանց, ներկայացնենք դրանք ավելի հանգամանալի՝ ըստ հրապարակման։

Միջամտությունը արցախյան հակամարտությանը։ Զարմանալի չէ, որ հայ-ադրբեջանական դիմակայության երեք տասնամյակում Անկարան միանշանակ աջակցել է Բաքվին։ Սակայն մի բան է քաղաքական և դիվանագիտական աջակցությունը դաշնակցին մի իրավիճակում, երբ հակամարտությունը սառեցված է, բոլորովին այլ՝ լայնածավալ ռազմական օգնությունը հակամարտության թեժ փուլում։ Նման աջակցությունը կտրուկ փոխում է հակամարտող ուժերի հավասարակշռությունը, դաշնակցի (այն է՝ Ադրբեջանի) մոտ առաջացնում ռազմական ճանապարհով արցախյան խնդիրը արագ լուծելու հնարավորության պատրանք և, հետևաբար, բարդացնում մարտական գործողությունների դադարեցման մասին որևէ պայմանավորվածության ձեռքբերումը։

Թողտվությունը ահաբեկիչների հանդեպ Իդլիբում։ Երկու տարում Թուրքիան չկարողացավ ամբողջ ծավալով իրականացնել Իդլիբի վերաբերյալ Սոչիի պայմանավորվածությունները՝ ապահովել ահաբեկչական խմբավորումների և ծանր սպառազինությունների դուրսբերումը բուֆերային գոտուց։ Հույսերը, թե Անկարային կհաջողվի որևէ կերպ «վերադաստիարակել» իսլամական արմատականներին Իդլիբում, անիրական են։ Եթե ահաբեկիչները, որպես տանիք օգտագործելով թուրքական ներկայությունը Իդլիբում, այդ տարածքն օգտագործեն որպես հենարան Բաշար Ասադի և Սիրիայում ռուսական ռազմական ենթակառուցվածքների դեմ ակտիվ գործողությունների համար, ապա նոր ռուս-թուրքական ճգնաժամն ընդամենը ժամանակի հարց է։

Համաթյուրքականության գաղափարների ագրեսիվ տարածումը Ռուսաստանում։ Ռուսաստանում միշտ էլ եղել է անհանգստություն՝ կապված թուրքական հնարավոր ներթափանցման հետ Հյուսիսային Կովկասի և Վոլգյան շրջանի՝ առավելապես մուսուլմանական և թյուրքալեզու տարածաշրջաններ։ Բայց այսօր այդ մտահոգությունները ստացել են լրացուցիչ հիմքեր՝ ի դեմս Էրդողանի ներքին քաղաքականության մեջ իսլամի դերի էական ուժեղացման (այդ գործընթացի խորհրդանիշը դարձավ Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը)։ Ռուսաստանում կարծում են, որ ժամանակակից Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Քեմալ Աթաթյուրքի աշխարհիկ պետության սկզբունքներից։ Հետևաբար, Անկարայի կողմից համաթյուրքականության առաջմղումը ավելի ու ավելի սերտորեն կմիահյուսվի քաղաքական իսլամի առաջմղման հետ՝ ուղղակի վտանգ ներկայացնելով Ռուսաստանի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը, ապա Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի մեկ այլ հրապարակում Արցախյան նոր պատերազմի հիմնական դաս է համարում այն, որ այստեղ լիովին ոտնահարվում են ռուսական աշխարհաքաղաքական շահերը։ Հետևաբար, կրավորական դիվանագիտության ժամանակն այլևս անցել է։ «Կա՛մ Մոսկվան կսկսի ակտիվորեն միջամտել տեղի ունեցողին՝ հստակ սահմանված նպատակներով և դրանց հասնելու շոշափելի արդյունքներով, կա՛մ անխուսափելիորեն ամբողջովին դուրս կմղվի տարածաշրջանից։ Եվ ոչ այնքան տևական ժամանակ անց այն ամբողջովին կդառնա թուրքական։ Դրանից բխող բոլոր քաղաքական և տնտեսական հետևանքներով»,- գրում է հրապարակումը։

Ուշագրավ է, որ Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի հրապարակումներից մեկը հակամարտության բռնկումը համարում է Ռուսաստանի լուրջ բացթողումներից մեկը։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի առաջին արձագանքը պատերազմի սկսմանը հիմք է տալիս ենթադրելու, որ ռուսական հետախուզության աչքից վրիպել է Ղարաբաղի վրա նոր ռազմավարական հարձակմանը Ադրբեջանի երկարատև նախապատրաստումը։

Ռուսական ուղեղային կենտրոնների վերլուծություններում կարևորվում է նաև պատերազմի ընթացքի և հեռանկարի հարցը։ Ընդհանուր առմամբ գերակայում է այն տեսակետը, որ թուրք-ադրբեջանական ռազմական պլանը սկզբնապես եղել է կայծակնային պատերազմը՝ բոլոր ուղղություններով շեշտակի գրոհով անմիջապես մեծ հաջողության հասնելու և հաղթողի դիրքերից հակառակորդի հետ խոսելու ռազմավարությունը։ Այս ռազմավարության ձախողումից հետո թուրք-ադրբեջանական «ռազմավարական միտքն» անցել է երկրորդ տարբերակի իրականացմանը, այն է՝ Հայաստանը և Արցախի Հանրապետությունը ներքաշել երկարատև ու հյուծիչ պատերազմի մեջ և, ապավինելով Ադրբեջանի ռեսուրսային գերակայությանը (մարդկային, դրամական, սպառազինությունների և այլ առումներով), վերջնարդյունքում հասնել հաղթանակի։ Այս առումով, օրինակ՝ Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի հրապարակումը գրում է, որ թուրքական գլխավոր շտաբի պլանավորած կայծակնային պատերազմը դոփում է տեղում։ Դա նշանակում է՝ անցում ռեսուրսների սպառման մարտավարությանը, որոնց հարաբերակցությունը, թվում է՝ Բաքվի կողմն է։

Սակայն ադրբեջանական ռեսուրսներն էլ անսահմանափակ չեն։ Ինչպես գրում է ինստիտուտի մեկ այլ հրապարակում. «Այս պատերազմը երկար տևել չի կարող՝ պայմանավորված ռեսուրսային գործոնով։ Ամեն ինչ հիմնված է Բաքվին թուրքական աջակցության վրա, բայց հենց Անկարային է շուտով սպասում ֆինանսների սպառում։ Թուրքական լիրան սկսել է կտրուկ անկում ապրել։ Սպասվում է՝ 30%-ով։ Վերջին երկու տարիներին այն արժեզրկվել է արդեն գործնականում կրկնակի։ Այնպես որ, ռազմական մեթողներով ակտիվ հարձակողական արտաքին քաղաքականությունը շարունակել Անկարան երկար չի կարող»։ Թուրքիան չի կարող ապավինել նաև անօդաչուների արտահանմանը։ Կանադան էմբարգո է սահմանել դրանց առանցքային սարքավորումների մատակարարման վրա։ Էրդողանը խիստ է արտահատվել նաև Իսրայելի հասցեին։ «Լիովին հնարավոր է, որ Թել Ավիվը նույնպես դադարեցնի առանցքային էլեկտրոնիկայի մատակարարումները Թուրքիային»,- գրված է հրապարակման մեջ։

Սակայն ռուսական ուղեղային կենտրոնների մոտ կա նաև անհանգստություն, որ կրակի դադարեցումը չի բերի երկարատև խաղաղության, այլ ադրբեջանական կողմը պարբերաբար կվերսկսի ռազմական գործողությունները՝ ամեն անգամ հասնելով փոքրիկ հաջողությունների, որոնք, սակայն, քանակապես կուտակվելով՝ ժամանակի ընթացքում կարող են վերածվել որակական առավելության։ Այդ մասին է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի կայքում հրապարակված նյութը, որում ասվում է, որ ադրբեջանական կողմը, ըստ երևույթին, մտադիր չէ թույլ տալ կրակի լիարժեք դադար։ Այդ կերպ այն հնարավորություն կստանա ցանկացած ժամանակ դիմել մարտավարական և օպերատիվ-մարտավարական նշանակության հարձակողական գործողությունների՝ այս կամ այն դիրքերի կամ տեղամասերի գրավման համար։ Այսինքն՝ Ադրբեջանը կանցնի փոքր կտորներով տարածքի գրավման մարտավարությանը։

Հաշվի առնելով 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմը, սահմանային իրադրության պարբերական սրացումները, ինչպես նաև ներկա պատերազմը՝ հիշյալ անհանգստությունը լիովին տեղին է։ Կարելի է ասել, որ փոքր կտորներով տարածքներ գրավելու մարտավարությունը այլևս ոչ թե կանխատեսում է, այլ իրականություն, որի դեմ անհրաժեշտ է մշակել և իրականացնել արդյունավետ պայքարի ռազմավարություն և մարտավարություն»,- ասված է Հովյանի հոդվածում։

Դիտումների քանակ2466
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2524 Օգս, 2026
  • Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը 08:0024 Օգս, 2026
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015