• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրապետություն կուսակցության խոստումները | Աննա Դանիելյանի հարցազրույցը Անի Խաչատրյանի հետ Հանրապետություն կուսակցության խոստումները |... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 25.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.05.2026 19:56
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ Մայիսի 25-ի վաղ առավոտյան... 00:03
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն քայլ անի և ճանաչի ԼՂ անկախությունը․ վարչապետը հարցազրույց է տվել Euronews-ին
Քաղաքականություն
00:4108 Հոկ, 2020

Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն քայլ անի և ճանաչի ԼՂ անկախությունը․ վարչապետը հարցազրույց է տվել Euronews-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև.

Euronews - Պարո՛ն վարչապետ, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը և Եվրամիությունը՝ բոլորն էլ կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել։ Այդուհանդերձ, մարտերը շարունակվում են։ Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի եք Դուք ձգտում այստեղ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ամենակարևորը՝ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է արձանագրեն, թե ի՛նչ է տեղի ունեցել և ի՛նչ է տեղի ունենում: Նախ՝ մենք ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների հայտարարությունը: Եվ այդ Թուրքիան է հայտարարել, որ կարծում է՝ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները, և ըստ էության, Ադրբեջանը մնացել է Թուրքիայի տված հանձնարարականի շրջանակում: Կարծում եմ, որ Եվրամիության արտաքին հարցերով գլխավոր հանձնակատարի այսօրվա հայտարարությունը վկայում է այդ մասին: Այս իրավիճակում, երբ մենք ունենք հակամարտության գոտում և ռազմական գործողությունների մեջ ներգրավված ահաբեկչական խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից և որոնք հավաքագրվել և տեղափոխվել են հակամարտության գոտի, մարտական գործողությունների գոտի Թուրքիայի կողմից և հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին, հենց հիմա գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ենթարկվում են անընդհատ հրթիռային հարվածների, կարծում եմ, որ միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռականորեն քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Euronews - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասում է, որ ձեր զինված ուժերը հրետակոծում են իրենց քաղաքները։ Հայտնի է, որ երկու կողմից էլ կան քաղաքացիական զոհեր։ Արդ, ես ուզում եմ հասկանալ, թե արդյոք Դուք հետամո՞ւտ եք խաղաղության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Միանշանակ, որովհետև նախ հարվածներ հասցրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, և Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հստակ պարզաբանումներով է հանդես եկել, որ այդ պատասխան հարվածը հասցրել է միայն անհնարինության բերումով, որովհետև դա է միակ ճանապարհը եղել, որպեսզի փորձեն կանգնեցնել Ադրբեջանի ձեռնարկած հրթիռակոծությունները Լեռնային Ղարաբաղի բնակավայրերին:

Euronews - Կարծիքները տարբերվում են առ այն, թե ով է առաջինը սկսել մարտական գործողությունները սեպտեմբերի 27-ին։ Անցյալ տարի Դուք և Ձեր երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարեցիք, որ մտադիր եք հանրությանը նախապատրաստել խաղաղության։ Բայց մենք այլ բան ենք տեսնում։ Դուք ունեք Ռուսաստանի աջակցությունը, և ես կցանկանայի իմանալ, թե այդ աջակցությունը որքանո՞վ կարող է ազդել Ձեր հետագա քայլերի վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Խաղաղությունը միշտ եղել է մեր գլխավոր և գերագույն նպատակը: Իմ՝ վարչապետ ընտրվելու օրվանից ես ասել եմ, որ մենք պետք է ճգնենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես առաջին ղեկավարն եմ՝ ներգրավված բանակցային գործընթացի մեջ, ով պաշտոնապես ասում է, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի ժողովրդի համար: Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այս բանաձևը չի ընդունել և չի ընդունել պաշտոնապես՝ ասելով, որ իր համար կա միայն մեկ լուծում, երբ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ, էթնիկ զտումների միջոցով ազատված կլինի հայերից և ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Սա ցեղասպանության սպառնալիք է, և այդ ցեղասպանության սպառնալիքի իրականացման գործում այսօր ներգրավված են միջազգային ահաբեկիչներ, որոնք հավաքագրվել և տարածաշրջան են բերվել Թուրքիայի կողմից և որոնք մարտնչում են Ադրբեջանի կողմից: Այս փաստը, ըստ էության, արդեն ճանաչել են տարածաշրջանի և եվրոպական մի շարք երկրներ: Ես էլի ուզում եմ ընդգծել՝ եթե մենք ուզում ենք կանգնեցնել հումանիտար աղետը, եթե մենք ուզում ենք կանգնեցնել այս հակամարտության ծավալումն ավելի մեծ մասշտաբներով, միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Euronews – Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել զինված բախումների կիզակետում հայտնված քաղաքացիական բնակչության զրկանքներն ու կորուստները նվազագույնի հասնելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախորդ հարցից բաց թողեցի, գիտեք, ես կարծում եմ՝ իսկապես շատ կարևոր է պարզել, թե ով է սկսել այս հարձակումը: Եվ դրա համար այսօր միջազգային մամուլը և միջազգային հանրությունն ունի բավարար տեղեկատվություն: Հայաստանը և Ղարաբաղը չէին կարող սկսել այդ պատերազմը մի պարզ պատճառով, որովհետև մենք այստեղ ռազմական խնդիրներ չունեինք լուծելու: Խնդիրը, որը մենք պետք է լուծենք, քաղաքական է, և Ադրբեջանն է, որ պատերազմին նախորդած վերջին 15 տարում, 15 ամսում, 15 շաբաթում, 15 օրում, 15 ժամում անընդհատ սպառնացել է, որ ինքը ռազմական ճանապարհով կլուծի հարցը: Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Եկեք հրապարակայնորեն վերլուծենք Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունները, եկեք հրապարակայնորեն վերլուծենք՝ իսկ ինչո՞ւ պետք է ահաբեկիչները բերվեին Ադրբեջան, շփման գոտի: Որևէ ուրիշ նպատակով կարո՞ղ են ահաբեկիչները հավաքագրվել որևէ այլ երկրում և բերվել սեփական երկիր, եթե այդ երկիրը ռազմական ագրեսիա չի պատրաստում: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայներ, որ ահաբեկիչները տեղափոխվեն սեփական երկրի տարածք: Բայց մենք ասում ենք, որ այսօր, այո՛, ամենակարևորը, բռնության դադարեցումն է, և սրա համար Ադրբեջանը պետք է դադարեցնի իր հարձակումները: Իհարկե կարևորը խաղաղությունն է տարածաշրջանում, և սրա համար լավագույն գործիքը մենք համարում ենք միջազգային հանրության կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը:

Euronews - Կներե՛ք, պարո՛ն վարչապետ, ասացե՛ք խնդրեմ՝ Դուք պատրա՞ստ եք դադարեցնել կրակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛, իհարկե, բայց հասկանո՞ւմ եք՝ սա չի նշանակում, որ մենք կանգնենք, գան և մեր ժողովրդին ցեղասպանության ենթարկեն: Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել: Մեր գործողությունները և Ղարաբաղի գործողությունը բացարձակապես ինքնապաշտպանական են: Մենք որևէ մեկին սպանելու նպատակ չենք ունեցել և չունենք: Մենք ունենք ընդամենը հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից պաշտպանելու, ինքնապաշտպանվելու նպատակ:

Euronews - Ո՞րն է կարգավորման Ձեզ համար ընդունելի տարբերակը։ Կա՞ հակամարտության լուծման այնպիսի տարբերակ, որը չի ենթադրում բռնություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր ամբողջ դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ բռնությունների միջոցով Ղարաբաղի հարցը լուծել հնարավոր չէ: Որևէ լուծման հասնել՝ բռնության միջոցով, հնարավոր չէ: Դա Ադրբեջանի քաղաքականությունն է եղել, որ իրենք պատրաստվում են բռնի եղանակով լուծել Ղարաբաղի հարցը: Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել կոմպրոմիսի: Այդ Ադրբեջանն է, որ որևէ կերպ չի ուզում կոմպրոմիս, չի ուզում կոմպրոմիս: Նրա միակ լուծումն այն է, որ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Ղարաբաղի բնակչության 80 և ավելի տոկոսը, տեղահան արվի, և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով ազատվի հայերից, դառնա ոչ հայաբնակ տարածք: Բայց մարդիկ չեն կարող իրենց հազարամյա հայրենիքն ուղղակի թողնել Ադրբեջանի պահանջով: Եվ նրանք պետք է ինքնապաշտպանվեն և ունեն ինքնապաշտպանվելու իրավունք: Բացի ինքնապաշտպանությունից, Լեռնային Ղարաբաղն այստեղ որևէ ուրիշ նպատակ չունի:

Euronews - Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցազրույցի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:

Դիտումների քանակ1248
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հարցազրույց Արման Թաթոյանի հետ 22:0525 Մայ, 2026
  • Ինչպես են ռուսական հատուկ ծառայությունները փորձում տապալել Փաշինյանին. փաստաթղթային արտահոսք 21:5825 Մայ, 2026
  • «Խոսում է Երևանը»՝ արդեն մեկ դար 21:4825 Մայ, 2026
  • Հրդեհ Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին․ մեքենան ամբողջությամբ այրվել է 21:3325 Մայ, 2026
  • Բարկացած էմոջիների գրոհ՝ նախարարի ու պատգամավորների էջերի վրա. Պապիկյանն ակնարկում է՝ ով է հեղինակը 21:2425 Մայ, 2026
  • Նախընտրական մեծ հեռուստաբանավեճերը կկազմակերպվեն հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան 21:0925 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Արտահոսք․ Կրեմլի՝ ՀՀ ընտրություններին միջամտելու պլանների մասին բացահայտումներ 21:0025 Մայ, 2026
  • Մայիսի 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4225 Մայ, 2026
  • Հայկական բրենդին ճանաչելի ու մրցունակ դարձնելու ճանապարհին 20:3025 Մայ, 2026
  • Ռուսական հետախուզության արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության վերաբերյալ 20:2325 Մայ, 2026
  • Նոր խաբեություններ՝ +63 և +212 կոդերով․ ԿԲ-ն զգուշացնում է 20:1625 Մայ, 2026
  • Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ․ «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից 20:1625 Մայ, 2026
  • Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների 20:0925 Մայ, 2026
  • Մանկական մաշկաբանության ներկան ու ապագան 20:0225 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.05.2026 19:5625 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 25. 2026 19:4225 Մայ, 2026
  • «Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանը 19:2725 Մայ, 2026
  • «Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում 19:0925 Մայ, 2026
  • Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը 18:5725 Մայ, 2026
  • Էյֆելյան աշտարակի աստիճանի մի հատված աճուրդում վաճառվել է ավելի քան 450,000 եվրոյով. «Այլ լուրեր» 18:4825 Մայ, 2026
  • Քաղցկեղի համալիր բուժում՝ առողջության ապահովագրությամբ 18:3925 Մայ, 2026
  • Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը 18:2625 Մայ, 2026
  • Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. գույքի վրա արգելանք է դրվել 18:1925 Մայ, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը 18:1125 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկողներ են հավաքագրում ՌԴ-ից. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել 18:0125 Մայ, 2026
  • Գազի գինը ՀՀ համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա. Պեսկով 17:5125 Մայ, 2026
  • Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության վերաբերյալ նոր փաստաթղթեր են բացահայտվել. ինչպես կվարվի ԿԸՀ-ն 17:4325 Մայ, 2026
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է ուժեղացված ծառայությունը 17:3425 Մայ, 2026
  • Հունվար-ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.9% 17:2125 Մայ, 2026
  • Իրանը ցանկանում է վճարներ գանձել Հորմուզի նեղուցում «ծառայությունների» համար 17:0925 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Կրեմլի խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին և գազի գնին 17:0025 Մայ, 2026
  • Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով 16:5825 Մայ, 2026
  • Մինչև զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը խստիվ արգելվում են. ՊՆ 16:4725 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների 16:2525 Մայ, 2026
  • Վերջին շրջանում ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանություն դիմելիությունն աճել է. ՆԳ նախարար 16:1725 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը 16:1525 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 16:0325 Մայ, 2026
  • Կրթաթոշակային մրցույթ՝ Ռումինիայում ուսանելու նպատակով 15:4425 Մայ, 2026
  • Ապագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ 15:4025 Մայ, 2026
  • «Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 15:3225 Մայ, 2026
  • Ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.1% 15:2325 Մայ, 2026
  • Սպասվում են անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 15:1025 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ պետքարտուղարը և ՀՀ ԱԳ նախարարը փաստաթղթեր կստորագրեն 15:0025 Մայ, 2026
  • «Մենավոր ծառը» անիմացիան՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում 14:5325 Մայ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել 14:4225 Մայ, 2026
  • Ոստիկանությունը գրոհել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը 14:3225 Մայ, 2026
  • Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը 14:2125 Մայ, 2026
  • Ծառուկյան, Կարապետյան, Քոչարյան, Մարության. ընտրական ցուցակների ամենահարուստ առաջատարները 14:1025 Մայ, 2026
  • Գրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 13:5625 Մայ, 2026
  • Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն. ՆԳՆ 13:4325 Մայ, 2026
  • Ամաչում եմ, որ հայկական ազգանուն եմ կրում. Մարգարիտա Սիմոնյան 13:3125 Մայ, 2026
  • Պուտինի մերձավոր շրջապատը փորձել է նրան համոզել հրաժարվել ինտերնետի արգելափակումից. The Guardian 13:1725 Մայ, 2026
  • Լուրեր 13։00 | «Հալյուցինագեն սնկերից» մինչև «սով»․ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները ՀՀ-ի մասին 13:0025 Մայ, 2026
  • Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 12:5925 Մայ, 2026
  • Խուզարկություններ Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում. կա 5 ձերբակալված 12:4425 Մայ, 2026
  • Մայիսի 22-25-ը հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ 12:3625 Մայ, 2026
  • Թրամփը մտադիր է պահպանել Իրանի շրջափակումը մինչև պատերազմի ավարտը 12:2325 Մայ, 2026
  • Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ 12:1025 Մայ, 2026
  • Մայիսի 26-ին Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:5925 Մայ, 2026
  • Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները 11:4825 Մայ, 2026
  • «Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. Կալաս 11:3925 Մայ, 2026
  • Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը. ՇՄ նախարար 11:3125 Մայ, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց 11:2425 Մայ, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը 11:1525 Մայ, 2026
  • Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ 10:5925 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա 10:4425 Մայ, 2026
  • Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան 10:2725 Մայ, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ 10:1025 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Ընդդիմությունը փորձում է կեղծ թեզերով սարսափեցնել հանրությանը. քաղաքագետ | 25.05.2026 10:0025 Մայ, 2026
  • Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին 09:4525 Մայ, 2026
  • Ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում զորահանդեսի շրջանակում ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ 09:3225 Մայ, 2026
  • Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 09:0725 Մայ, 2026
  • Դարակերտ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 08:4825 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2725 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0425 Մայ, 2026
  • Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ 00:0325 Մայ, 2026
  • ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին 23:0524 Մայ, 2026
  • ՀՀ-ում երբեք 300 հազար ադրբեջանցի չի ապրել. մասնագիտական փաստարկներն ընդդեմ ընդդիմության կեղծ թեզերի 22:3824 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ. Պապիկյան 22:0024 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ 21:5424 Մայ, 2026
  • Ֆրունզե Դովլաթյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է. հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ 21:2024 Մայ, 2026
  • ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում 21:1424 Մայ, 2026
  • Հասարակական ցավը՝ քաղաքական տեխնոլոգիա. արտահոսած փաստաթղթերից մինչև զինված սպառնալիքներ 21:0424 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Ովքեր են ընտրական ցուցակների ամենահարուստները. ով ինչ է հայտարարագրել 21:0024 Մայ, 2026
  • Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին 20:4224 Մայ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային քայլարշավային նոր ուղղություն | Հարցազրույց Շահանե Հալաջյանի հետ 20:2124 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 20:0924 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 24.05.2026 19:0924 Մայ, 2026
  • Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն 15:1424 Մայ, 2026
  • Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ 14:2124 Մայ, 2026
  • Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով 14:0824 Մայ, 2026
  • Էպիլեպսիայի ախտորոշման և բուժման նորարարական մոտեցումներ 14:0024 Մայ, 2026
  • Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրում նոր քայլ է կատարվում. Սերդար Քըլըչ 13:1224 Մայ, 2026
  • Եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը, կարո՞ղ եք մասնակցել ընտրությանը․ տեսանյութ 13:0924 Մայ, 2026
  • Երևանում էլեկտրական ենթակայան է այրվել 13:0524 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 12:4824 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի տարածումը 12:4624 Մայ, 2026
  • Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան 11:2924 Մայ, 2026
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 11:1224 Մայ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 469 մլն դրամի հարկ է վճարել 10:5924 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015