• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
Արարատ և Վանաձոր․ խոշորացման նոր փուլը Արարատ և Վանաձոր․ խոշորացման... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Եթե Կովկասը դառնա Սիրիա, թող Աստված օգնական լինի բոլորին՝ Եվրոպային, Կենտրոնական Ասիային. ՀՀ նախագահ
Քաղաքականություն
13:0307 Հոկ, 2020

Եթե Կովկասը դառնա Սիրիա, թող Աստված օգնական լինի բոլորին՝ Եվրոպային, Կենտրոնական Ասիային. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան CNN հեռուստաընկերությանը:

Բեքի Անդերսոն - Ադրբեջանը պնդում է, թե իր քաղաքները հրթիռակոծվել են Հայաստանի տարածքից, այլ ոչ Լեռնային Ղարաբաղից։ Ի՞նչ կասեք...

- Ցավոք, սա Ադրբեջանի կողմից հրահրված հերթական պատերազմն է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սա նման չէ այն կարճաժամկետ` մեկ-երկու օր շարունակվող միջադեպերին, որոնց ականատեսն էինք լինում վերջին 26 տարիների ընթացքում առաջին պատերազմի ավարտից՝ 1994 թվականի զինադադարից հետո։ Այս պատերազմը տարբեր է իր ծավալով և արդեն շարունակվում է 7-8 օր՝ սանձազերծվելով կիրակի օրն Ադրբեջանի կողմից: Այս օրերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը չունի որևէ ռազմավարական հաջողություն՝ բացի մեծ խառնաշփոթ ստեղծելուց և երկու կողմից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլելուց:

Երկրորդը՝ այս հակամարտությունը կտրուկ տարբերվում է նախկին բախումներից, որոնք տեղի էին ունենում Հայաստանի աջակցությունն ունեցող Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Այս անգամ Թուրքիան բացեիբաց աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ իր զինվորականներով, սպաներով, գեներալներով, ահաբեկիչ վարձկաններով և ջիհադիստներով, որոնք հազարներով բերվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կռվելու։ Թուրքիան ներգրավված է իր ողջ ռազմական կարողությամբ՝ ձևացնելով, թե իբր ցանկանում է պաշտպանել միջազգային որոշ լոգիստիկ ենթակառուցվածքներ։

Բեքի Անդերսոն - Մենք դեռ կվերադառնանք Թուրքիային։ Ես պարզապես ցանկանում եմ հստակեցնել, թե ինչ է տեղի ունենում։ Դուք ասացիք, որ գործողությունների ողջ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է։ Սակայն շատերը համաձայն չեն դրա հետ և ասում են, թե Հայաստանն է հրահրել։

- Կարծում եմ՝ անտրամաբանական է ասել, թե Հայաստանն է հրահրել։ 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն հաղթեց պատերազմում, հայտարարելով՝ մենք այստեղ ենք, մենք կրկին հայտարարում ենք մեր անկախությունը, որը 70 տարի առաջ խլվել էր մեզնից խորհրդային իշխանության կողմից, երբ մենք պարտադրված կերպով Իոսիֆ Ստալինի կողմից միացվեցինք Ադրբեջանին, իսկ հիմա՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում մենք շատ ազգերի նման օգտվում ենք ինքնորոշման իրավունքից՝ ինքնուրույն տնօրինելու մեր կյանքը։ Զինադադարից հետո 26 տարի բանակցություններ էին ընթանում, և այդ բանակցությունների ձևաչափն աշխարհում լավագույններից է. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան։ Այս խաղաղ բանակցությունները որոշակի վստահության մթնոլորտ էին ստեղծում կողմերի միջև՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Սակայն մի շաբաթ առաջ այս կամ այն պատճառով ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենք որևէ առաջընթաց չեն տեսնում բանակցություններում, և որ այստեղ տարածքային ամբողջականության խնդիր կա մի տարածքի հետ կապված, որն իրականում Ադրբեջանին է տրվել ԽՍՀՄ-ի կողմից 70 տարի առաջ, և այն դեպքում, երբ հազարավոր տարիներ Լեռնային Ղարաբաղի հայերը բնակվել են այդտեղ։

Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սա կենաց պայքար է։ Նրանք հազարավոր տարիներ պայքարել են Չինգիզ խանի, Լենկ-Թեմուրի և այլոց դեմ՝ սեփական հողի վրա խաղաղ կյանքով ապրելու համար։

Բեքի Անդերսոն- Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարեց. «Ադրբեջանը թույլ չի տա որևէ մեկին նվաճելու Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Մենք պետք է վերադարձնենք, և մենք կվերադարձնենք այն։ Իմ վերջին պայմանն է, որ հայկական զինված ուժերը դուրս գան օկուպացված տարածքներից»։ Նա ասում է, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, քանի դեռ դուք զինված ուժերը դուրս չեք բերել։ Դուք պատրա՞ստ եք այդ քայլին։

- Նախ և առաջ, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությանը նման հարցով դիմելը սխալ է, քանի որ նրանք պետք է դիմեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ Արցախին, ինչպես մենք ենք այն անվանում։ Նրանց վեճն այս ժողովրդի հետ է։

Այստեղ հարցը Հայաստանի կողմից «տարածքների օկուպացիայի» մասին չէ։ Սա մի տարածք է, որտեղ անգամ խորհրդային իշխանության տարիներին բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 95 տոկոսը, հայեր են եղել, քանի որ նրանք այստեղ բնակվում են հազարավոր տարիներ։ Ինչպե՞ս կարելի է օկուպացնել մի տարածք, որտեղ հազարավոր տարիներ ապրում ես։ Այսինքն՝ սա ճիշտ ուղերձ չէ։

Բեքի Անդերսոն - Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ասաց, որ ռադիոտեղորոշիչ համակարգերը գրանցել են հրթիռների արձակում Ադրբեջանի դեմ Հայաստանի Ջերմուկի, Կապանի և Բերդի շրջանից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Ես չեմ պատրաստվում մեկնաբանել, քանի որ դա ճիշտ չէ։ Իրականում ռադիոտեղորոշիչ համակարգերը մշտապես արձանագրում են այն, որ ադրբեջանական տարածքից անդադար հրետակոծվում են Ստեփանակերտի և գյուղերի քաղաքացիական բնակչությունը։ Մենք նաև արձանագրել ենք հազարավոր մոջահեդների, ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև, որ գործողություններում ներգրավված են թուրքական F-16 կործանիչներ և մեծաքանակ թուրքական դրոններ։

Կարճ պատասխանս հետևյալն է՝ դա կեղծ լուր է։

Բեքի Անդերսոն - Ձեր վարչապետը խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ՝ թեժացած հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության մասին։ Ո՞րն է եղել այդ հեռախոսազրույցի արդյունքը, և արդյոք ԱՄՆ-ը որևէ աջակցություն հայտնե՞լ է։

- Ինչպես գիտեք, հայտարարություն է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահների մակարդակով, որոնք կողմերին հրադադարի կոչ են արել։ Ես լիակատար կերպով աջակցում եմ երեք նախագահների այս կոչին, սակայն այստեղ առանցքային հարցն այն է, որ եթե խնդրում ներգրավված լինեին միայն երկու կողմերը՝ մի կողմից՝ Ադրբեջանը, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղն իր բնակչությամբ, գումարած Հայաստանը, որն աջակցում է Լեռնային Ղարաբաղին, ապա այդ դեպքում կարող է լիներ հրադադարի և վստահության հաստատման հնարավորություն, ինչու չէ՝ նաև վերադարձ բանակցային սեղանի շուրջ։ Սակայն երբ ավելանում է թուրքական բաղադրիչը, այն ամեն բան ոչնչացնում է։

Բեքի Անդերսոն - Թույլ տվեք կանգ առնել մի հարցի վրա։ New York Times-ը հայտնում է, որ Հայաստանի վարչապետը հարցրել է ԱՄՆ-ին, թե ինչո՞ւ ոչինչ չի արվում՝ կանգնեցնելու Թուրքիայի կողմից ամերիկյան արտադրության F-16 կործանիչների օգտագործումն ընդդեմ էթնիկ հայերի։ Ի՞նչ պարզվեց Վաշինգտոնի հետ այդ հեռախոսազրույցից, ո՞րն է Վաշինգտոնի պատասխանը։

- Դուք տալիս եք ինձ մի հարց, որի պատասխանը թերևս պետք է տա ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Այս մասին ես բաց խոսել եմ միջազգային հանրության, տարբեր երկրների ղեկավարների, վարչապետների հետ իմ զրույցներում։ Նրանց հորդորել եմ միջամտել և ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի իր ներգրավվածությունը այս տարածաշրջանում, որովհետև նրա միջամտության արդյունքում այս հակամարտության մասշտաբը և բարդության աստիճանը բարձրացնում են ևս մեկ մակարդակով, և ի վերջո կարող են վերածել մեկ այլ Սիրիայի։ Սակայն եթե Կովկասը դառնա Սիրիայի նման մի վայր, այդ դեպքում թող Աստված օգնական լինի բոլորին՝ Եվրոպային, Կենտրոնական Ասիային, բոլորին։ Դա ազդեցություն կունենա բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի վրա։ Եթե Թուրքիային հնարավոր լինի զսպել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի օգնությամբ, ապա մենք հնարավորություն կունենաք հրադադարի և հետագա բանակցությունների, գուցե նաև՝ խաղաղապահների համար, և աստիճանաբար նաև հավանականություն կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Կարող է լինել միայն խաղաղ դիվանագիտական կարգավորում։ Այս ամենում Թուրքիայի ներգրավվածությունը լրջորեն մտահոգում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին, այլև՝ աշխարհասփյուռ հայ համայնքներին, նրանց բարեկամներին։ Նրանք զգում են, որ Թուրքիան ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն իրականացնել, կրկնել այն, ինչ կատարվել է 105 տարի առաջ, որի միջոցով հայերը էթնիկական զտման են ենթարկվել և դուրս քշվել իրենց հայրենիքից։ Սա անընդունելի է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այլ՝ նաև բոլոր հայերի համար։

Բեքի Անդերսոն- Թուրքիան դա ժխտում է։ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ունենալու կոչն արվել է ճիշտ այն բանից առաջ, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կորոնավիրուսի իր թեստը դրական է։ Ի՞նչ եք կարծում՝ Վաշինգտոնը որքանո՞վ է հետաքրքրված այս հարցով, Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ բավարար ուշադրություն չի ցուցաբերվում։

- Չեմ կարծում, որ Վաշինգտոնը չի հետաքրքրվում այն ամենով, ինչ կատարվում է Կովկասում, որովհետև սա շատ կարևոր տարածաշրջան է։ Այն ոչ միայն շատ կարևոր խաչմերուկ է, այլ նաև էներգետիկ մատակարարումների և մարդասիրական առումներով էական հետաքրքրություն է ներկայացնում շատ երկրների համար։

Դուք խոսեցիք կորոնավիրուսի մասին նշելով, որ Միացյալ Նահանգների նախագահը վարակվել է։ Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից և նրան ու Առաջին տիկնոջը մաղթել շուտափույթ ապաքինում և քաջառողջություն։ Նրա ներկայությունը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև գլոբալ առումով, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար, որը պատրաստվում է նախագահական ընտրության։ Առողջություն մաղթելով՝ հույս ենք հայտնում, որ Միացյալ Նահանգները շատ մեծ ուշադրություն կցուցաբերի այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում։

Երբ ասում եք, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այդ դեպքում նայեք, թե ԱՄՆ Սենատը, Ֆրանսիայի, Ռուսաստանի նման երկրները և շատ այլ պետություններ ինչպիսի որոշումներ են ընդունել այդ հարցով. նրանք բոլորը ճանաչել են այդ պատմական իրողությունը։ Նաև նայեք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում. Թուրքիան ներգրավված է Լիբիայում, ներգրավված է եղել Եգիպտոսում, Իրաքում, Սիրիայում, ահաբեկում է մարդկանց Միջերկրականում, լարվածություն է ստեղծել Հունաստանի ու Կիպրոսի հետ, և այսօր էլ՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում մեծ փոփոխություն է առաջացնում։

Բեքի Անդերսոն - Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ երկու երկրները ՆԱՏՕ-ի գործընկերներ են, ուստի ՆԱՏՕ-ն կոչ է անում հավասարակշռված հրադադար հաստատել, որ դա է լուծումը։ Նա նշել է, որ բոլորը, այդ թվում` ՆԱՏՕ-ն, պետք է պահանջեն, որ խնդիրը լուծվի միջազգային օրենքներին, ՄԱԿ-ի բանաձևերին համահունչ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ և այդ տարածքներից Հայաստանի անմիջապես դուրս գալով։ Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կոչ անի, որ Հայաստանը դուրս գա այդ տարածաշրջանից։ Դա տեղի կունենա՞: Դուք Թուրքիային մեղադրում եք Ադրբեջան սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ։ Ինչպիսի՞ ապացույցներ ունեք այս առումով։

- Նախ՝ անդրադառնալով Ձեր հարցի առաջին մասին` կցանկանայի ՆԱՏՕ-ի իմ գործընկերներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային հարցնել, արդյո՞ք երբ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիր էր ստորագրվում, ենթադրվում էր, որ Թուրքիան կարող է միջամտել երրորդ կողմի հակամարտությանը։ Այս դեպքում առհասարակ կապ չունի, թե դա իրենք ինչպես են բացատրում՝ էթնիկական կապեր կամ պայքար PKK-ի դեմ, կամ միջազգային էներգետիկ խողովակաշարերի պաշտպանություն, ինչն ուղղակի անհեթեթություն է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայերը երբևէ չեն կրակել կամ անգամ ակնարկներ չեն արել, որ դա կանեն։ Եթե նրանք ցանկանային դա անել, ապա 20 տարի առաջ կանեին՝ այդ կերպ Ադրբեջանին թույլ չտալով, որ միլիարդավոր դոլարներ վաստակի, որոնցով մեծածավալ զենք է գնել, և որն այսօր օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հայերին սպանելու համար։

Երկրորդ. եթե մենք ցանկանում ենք այս հակամարտությունը հանգեցնել խաղաղ կարգավորման, ապա պետք է վերադառնանք բանակցությունների սեղան, որի շուրջ Թուրքիան տեղ չունի։ Թուրքիան պետք է դուրս մղվի Ադրբեջանից և դադարի աջակցել Ադրբեջանին, որովհետև այդ կերպ դառնում է հակամարտության մեկ այլ կողմ։ Պատրա՞ստ է ՆԱՏՕ-ն ընդունել այն, որ իր անդամ երկիրը պատերազմում է Հայաստանի դեմ։ Ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Մենք որոշակի համագործակցություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, սակայն ՆԱՏՕ-ի անդամ չենք, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը միջամտում է այս հարցին։

Բեքի Անդերսոն - Սիրիացի վարձկանների մասին ապացույցների մասով ի՞նչ կասեք:

- Ապացույցներն ակնհայտ են, դրանք համացանցում են, և կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Եթե ցանկանում եք, կարող եմ կառավարությանն ասել, որ դրանք ուղարկեն Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին, եթե դեռ չեք տեսել դրանք։ Համացանցում կան ձայնագրություններ, տեսանյութեր, նկարներ։ Ուրիշ այլ ի՞նչ ապացույցներ են պետք փաստելու, որ այդ մարդիկ այնտեղ են։ Եվ, իհարկե, նրանք ինքնուրույն չեն հայտնվել այնտեղ։

Բեքի Անդերսոն - Ռուսաստանը մերձավոր դաշնակից է։ Ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում, որ Ռուսաստանը կարող է տրամադրել այս պահին։

- Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ ևս մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ճնշում կգործադրի առաջին հերթին Թուրքիայի վրա։ Իմ բանաձևը շատ պարզ է՝ մենք պետք է ռազմականապես և քաղաքականապես բացառենք Թուրքիայի ներկայությունն այս խնդրում։ Չգիտեմ, թե առհասարակ ինչպես է հնարավոր, որ հրետակոծությունների, մարտերի ընթացքում Թուրքիան հնչեցնի հրապարակային արձագանքներ, հրավիրի մամուլի ասուլիսներ և դա անի այնպես, կարծես այս հակամարտության մաս է կազմում։ Կարծում եմ՝ կկարողանանք դրական արդյունք գրանցել, եթե Ռուսաստանը կարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա և դրանից հետո լինի նաև երեք համանախագահների հորդորը՝ ուղղված Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա, և մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։

Բեքի Անդերսոն - Շատ շնորհակալություն, պարոն նախագահ։ Շատ կարևոր հարցեր քննարկեցինք։

Դիտումների քանակ1590
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը 00:2216 Սեպ, 2026
  • Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ 23:5715 Սեպ, 2026
  • Պետությունը համահարթեցրել է ծննդյան միանվագ նպաստի չափը 23:3015 Սեպ, 2026
  • Գլխավոր շտաբի պետի գիշերային ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են 23:1615 Սեպ, 2026
  • Փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործով 23:0015 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում 22:5315 Սեպ, 2026
  • Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ. Ֆիդան 22:2815 Սեպ, 2026
  • ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը 22:0915 Սեպ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0015 Սեպ, 2026
  • Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ 21:4115 Սեպ, 2026
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը կգործի նոր մոտեցմամբ. 2025-ի ծրագրերը 21:2615 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ծեծ, սպառնալիքներ և հարկադիր աշխատանք․ կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը 21:0015 Սեպ, 2026
  • Ռոբերտ Էլիբեկյան. Հավատի խաչվող գույները 20:5615 Սեպ, 2026
  • Օրինական ճանապարհով Գյումրիում արտահերթ ընտրությունը հրամայական է. Բաղդասարյան 20:4815 Սեպ, 2026
  • Արման Եղոյանի հայտարարությունը բորբոքեց կրքերը. ԱԺ նիստը 20:4215 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ՀՀ-ից դիմում չենք ստացել. Գալուզին 16:1315 Սեպ, 2026
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026
  • Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին 15:4315 Սեպ, 2026
  • Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը 15:3815 Սեպ, 2026
  • Գիտություն-բիզնես գործակցությունը՝ տնտեսության շարժիչ ուժ 15:2415 Սեպ, 2026
  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը 15:1215 Սեպ, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0915 Սեպ, 2026
  • Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 15:0415 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Եթե չեն ուզում հանեն, դա քննարկման հարց է. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին 15:0015 Սեպ, 2026
  • Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան 14:5915 Սեպ, 2026
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 67 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5615 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը 14:4115 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3015 Սեպ, 2026
  • Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆ 14:2715 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026
  • Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ 13:2115 Սեպ, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք 13:1415 Սեպ, 2026
  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին 13:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Գալուզինն անդրադարձել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցին | 15.09.2026 13:0015 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 12:5415 Սեպ, 2026
  • Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին 12:4515 Սեպ, 2026
  • Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը 12:3915 Սեպ, 2026
  • Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 12:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր 12:2915 Սեպ, 2026
  • Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times 12:1715 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1515 Սեպ, 2026
  • Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում 12:1115 Սեպ, 2026
  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան 12:0515 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին 12:0315 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0015 Սեպ, 2026
  • Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ 11:5715 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի 11:4915 Սեպ, 2026
  • Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ իրազեկում 11:4115 Սեպ, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015