Քրդական ծագումով թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական Halk TV հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն» հաղորդման եթերում վիճարկել է Ադրբեջանի՝ պետություն լինելու հանգամանքը: Լրագրողը պատասխանել է իր հռետորական հարցին՝ արդյոք Ադրբեջանը պետությո՞ւն է, թե՞ ոչ՝ գրում է Ermenihaber-ը:
«Ադրբեջանը պետություն չէ, աշիրեթ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իրավունք չկա։ Այնտեղ ավտորիտար վարչակազմ է, ընտրություն չկա, փողի մեջ լող են տալիս։ Դեռ մինչև այսօր մի մարդավարի պետություն չեն ստեղծել»,- ասել է Գյուլթեքինը։
Ըստ լրագրողի՝ թուրքական իշխանությունները դեռևս չեն տեղափոխվել իրենց վաղմիջնադարյան քոչվորական հասարակարգից և շարունակում են զավթողական քաղաքականությունը: