Թուրքիան շարունակում է ավելի ու ավելի հեռանալ Եվրամիությունից: Եվրաընտանիքին Անկարայի անդամակցության բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին ասվում է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերի Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցում՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Թուրքիան շարունակում է ավելի ու ավելի հեռանալ Եվրամիությունից՝ լրջորեն նահանջելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար իրավունքն ու դատական համակարգի անկախությունը»,- ասվում է զեկույցում: