Կիևի հիվանդանոցում մահացել է դաժան ծեծի ենթարկված՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակից Սանվեր Նիկաելոն՝ տեղեկացնում է УНИАН-ը:
Գլխի վնասվածքով անգիտակից կնոջը հայտնաբերել են Ուկրաինայի մայրաքաղաքի Շևչենկո շրջանի փողոցներից մեկում: Բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը:
Հետաքննության արդյունքում իրավապահները կնոջը ծեծելու համար կասկածել են 30-40 տարեկան, 190-200 սանտիմետր հասակ ունեցող, մուգ մազերով, սև կիսավարտիքով, մուգ կապույտ սպորտային կոշիկներով և վերնաշապիկով տղամարդու, որի որոնումները շարունակվում են: