Ermenihaber-ի տեղեկությամբ` քննադատության է ենթարկվել նաև թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրը: Նա արձագանքել է թուրքական Show TV հեռուստաալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհու գռեհիկ մեկնաբանությանը, որն արվել էր ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին։
Դենիզ Չաքըրը քննադատել է Էջե Ուներին տգեղ պահվածքի համար և իր զարմանքը հայտնել, թե ինչպես է նման անձնավորությունը լուրերի գլխավոր թողարկում վարում։
Twitter-ի որոշ թուրք օգտատերեր կոշտ արձագանք են տվել դերասանուհու խոսքերին՝ սպառնալով նրան Հայաստան վտարել, եթե իր համար այդքան դժվար է Քիմի մասին նման խոսքեր լսելը։
Ավելի վաղ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Բյուլենթ Թուրանն էլ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանն էր մեղադրել «հայկական կուսակցություն» լինելու համար՝ նկատի ունենալով կուսակցական Ունալ Չեվիքոզի՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի քաղաքականությունը քննադատող հայտարարությունները։