Մի տարածեք բարձրաստիճան հայ զինվորականների կորստի մասին ապատեղեկատվությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ես այսօր արդեն զգուշացրել էի, որ ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականների կորստի մասին։ Մի տարածեք այդ ապատեղեկատվությունը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։