Այսօր տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված մարտիկների հիշատակը:
Հանձնաժողովը քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի թեկնածու ընտրելու հարցը: Այս պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը:
Առուստամյանը ներկայացրել է ՀՀ արտաքին պետական հաշվեքննության համակարգի վերաբերյալ իր տեսլականը, անդրադարձել Հաշվեքննիչ պալատի անկախությանը, անկախության պաշտպանությանը, երկրի օրենսդիր մարմնի հետ սերտ համագործակցությանը, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերին:
Քվեարկության արդյունքներով հանձնաժողովը ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ՀՀ Ազգային ժողովին է առաջարկել Կարեն Առուստամյանի թեկնածությունը: